Iravunk.com | Որ­քա­նով է լուրջ երկ­քա­ղա­քա­ցի Ռո­տեն­բեր­գի մտադ­րու­թյու­նը՝ դառ­նալ Երե­ւա­նի քա­ղա­քա­պետ
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.am Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիև Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Որ­քա­նով է լուրջ երկ­քա­ղա­քա­ցի Ռո­տեն­բեր­գի մտադ­րու­թյու­նը՝ դառ­նալ Երե­ւա­նի քա­ղա­քա­պետ

Հանդիպում

Համացանցում լայն արձագանք էր գտել այն, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը`  ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԸ,  ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` գլխավորելով ամուսնու կուսակցության ցուցակը եւ առաջադրվել` որպես քաղաքապետի թեկնածու, ինչի մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

– Տիկին Ռոտենբերգ, որքանո՞վ պետք է լուրջ ընկալել Ձեր հայտարարությունը` Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:

– Գիտեք, այս գաղափարը երեկ չի ծնվել: Այն երկար ժամանակ հասունանում էր: Ես վաղուց պատրաստ էի հանդես գալ` որպես ղեկավար եւ լիդեր: Կարծում եմ` մարդը պետք է փորձի իր հնարավորությունները, իր ամբիացիաներն ու ցանկությունները: Իհարկե, միշտ չէ, որ այն կբերի հաղթանակի առաջին փորձից, բայց եթե չհանձնվես, ապա ինչպես ասում են` «ավելի լավ է ուշ, քան երբեք»: Համարում եմ, որ սա կլինի հետաքրքիր ուղի եւ հետաքրքիր մարտահրավեր ինձ համար եւ իմ ընտանիքի: Սա մեծ պատասխանատվություն է` ժողովրդի եւ Աստծո առաջ: Ես հիմա ուսումնասիրում եմ այժմյան Երեւանի քաղաքապետի ծրագիրը, որպեսզի հասկանամ, թե ինչ էին ծրագրել, ինչ են արել, եւ ինչ է պետք ավելացնել, ինչը լավացնել:

– Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը խանութ կառավարել չէ: Ինչպե՞ս եք ոլորտում փորձառություն չունենալով` պատկերացնում քաղաքային իշխանության ղեկավարումը:

– Իհարկե, մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, բայց եթե նա լավ ղեկավար է, կարող է հաղթահարել: Բնականաբար, կլսեմ փորձագետներին ու պրոֆեսիոնալներին, ովքեր հասկանում են կոմունիկացիաներից, ճարտարապետությունից, շինարարությունից, տրանսպորտային հարցերից: Չէ՞ որ, երբ դու ներկայանում ես, որպես քաղաքի ղեկավար, պետք է բոլոր քաղաքային խնդիրներին անդրադառնաս, այլ ոչ թե զբաղվես միայն նեղ շրջանակներով` սպորտով, նորաձությամբ եւ այլն: Այսինքն` դու պետք է լինես բազմակողմանի տեղեկացված, իսկ ես ինձ համարում եմ հենց այդպիսին, որովհետեւ ինչ նախագիծ սկսել եմ, այն պատվով ավարտին եմ հասցրել, որոնց մասին հպարտորեն կարող եմ խոսել: Այնպես որ, ժամանակը ցույց կտա, բայց յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունները փորձելու իրավունք ունի: Չեմ ասում, թե ես այս առումով առանձնանում եմ մյուսներից, յուրաքանչյուրն էլ կարող է փորձել: Ուղղակի, ամեն մեկը չէ վստահ, որ կգնա մինչեւ վերջ եւ կարող է նման պատասխանատվություն վերցնել, չվախենալ հարթել ինչ–որ խնդիրներ, որոնք կծագեն:

– Խնդիրները, կարծես թե, արդեն ծագել են: Բավական բացասական արձագանք ունեցավ Ձեր հայտարարությունը սոցցանցերում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո՛, մենք տեսանք, որ որոշակի բացասական արձագանքներ եւս եղան: Սա նորմալ է, մենք սպասում էինք դրան: Ամենակարեւորը` շատ հաշվի չառնել, չծանրաբեռնվել դրանով եւ չխորանալ, որպեսզի այդ բացասականը քեզ չշեղի բռնածդ ուղուց: Ես տեսա նաեւ շատ աջակցություն: Ինձ առաջ է մղում այն, որ ես ճշմարիտ եմ, արդար եմ, աշխատասեր: Ես չունեմ արձակուրդներ, հանգստյան օրեր, շաբաթ–կիրակիներ, երբ բոլորը Սեւանում հանգստանում են, Նատալյան աշխատում է: Հետեւապես ինձ համար սարսափելի չէ աշխատելը եւ պատասխանատվությունը: Պատրաստ եմ պատասխան տալ յուրաքանչյուր իմ քայլի համար եւ ընդունել յուրաքանչյուր քննադատություն եւ մեկնաբանություն: Եթե ինչ–որ բան սխալ կանեմ, պատրաստ եմ ուղղել սխալս:

– Բայց Երեւանի քաղաքապետի սխալը կարող է եւ ճակատագրական լինել... Չե՞ք մտածել այդ մասին:

– Իհարկե, ցանկալի է, որ ղեկավարը  չանի սխալներ, բայց որպեսզի չանի, պետք է նախապես յուրաքանչյուր հարց քննարկի փորձագետների հետ եւ իր շուրջ ձեւավորի պրոֆեսիոնալների թիմ: Կարծում եմ` ովքեր ինձ կհավատան, կմիանան ինձ, կօգնեն այս հարցում, որովհետեւ օգնելով ինձ` կօգնեն իրենք իրենց, իրենց երկրին` Հայաստանին եւ նախեւառաջ` Երեւանին:

– Երեւանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42–րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Իսկ Դուք միայն ՀՀ քաղաքացի՞ եք:

– Ո՛չ, այս պահին ես երկքաղաքացի եմ: Դրա համար պետք է նժարին դնեմ բոլոր ռիսկերը, որովհետեւ մենք ընդունում ենք լուրջ որոշում, որի համար հետո կարող է զղջանք: Կարեւորն այն է, որ մենք ընդունենք որոշում եւ հետո չզղջանք դրա համար: Ես պետք է վերլուծեմ բոլոր, այսպես ասած, հնարավոր վերելքներն ու վայրէջքները եւ ընդհանրապես իմ ապագայի հեռանկարները, թե ով եմ ուզում լինել եւ որքան հեռուն կարող եմ գնալ: Այնպես որ, մենք դեռ կվերադառնանք այս հարցին: Սա շատ զգայուն պահ է, որը պետք է որոշել, թե ինչ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода