Բայդենը չորեքշաբթի կոչ է անելու ժամանակավորապես չեղարկել բենզինի հարկը
ՏնտեսությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես սպասվում է, չորեքշաբթի կոչ է անելու ժամանակավորապես դադարեցնել բենզինի մեկ գալոնը 18,4 սենթ դաշնային հարկի գործողությունը, «Ռոյթըր» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան ղեկավարի ծրագրերի մասին տեղեկացված աղբյուրը։
Բայդենը երկուշաբթի հայտարարել էր, որ դիտարկում է ժամանակավորապես բենզինի հարկը դադարեցնելու հարցը, մինչեւ որ Միացյալ Նահանգները հաղթահարի բենզինի թանկացման եւ գնաճի հարցը։ Բենզինի հարկի չեղարկումը կարող է հանդիպել ընդդիմության Կոնգրեսում, այդ թվում շատ դեմոկրատների կողմից։
Բենզինի բարձր գները լուրջ քաղաքական խնդիր են Բայդենի եւ դեմոկրատների համար, որոնք փորձում են պահել Կոնգրեսի վերահսկողությունը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների ժամանակ։
Բայդենն օգտագործել է բազմաթիվ լծակներ գներն իջեցնելու համար՝ այդ թվում ռազմավարական պաշարներից ռեկորդային քանակությամբ նավթ բաց թողնելով եւ դիմելով ՕՊԵԿ-ի խոշոր երկրներին՝ խնդրելով, որ ավելացնեն նավթարդյունահանումը։
Վառելիքի գներն ամբոջղ աշխարհում բարձրանում են մի քանի գործոնների պատճառով՝ պահանջարկի վերականգնում, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ եւ վերամշակող հզորությունների կրճատում։
Հունիսի 11-ի դրությամբ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնը 5 դոլարը։ Երեքշաբթի բենզինի միջին գինը 4,97 դոլար էր։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝բենզինի գինն ԱՄՆ-ում, գնաճով պայմանավորված, ցածր է 2008թ. հունիսի առավելագույնից, երբ վառելիքի գինը հասել էր մեկ գալոնը 5,41 դոլար մակարդակի։