Էդգար Սևիկյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
ՍպորտԻսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, այս մասին տեղեկացնում է լրագրող Արարատ Մամբրեյանը։
«Դրա մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ 20-ամյա կիսապաշտպանը ներկա է եղել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև խաղին։ Բացառված չէ, որ հենց այդ օրերին է հանդիպել ՀՖՖ ղեկավարությանը, և ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն»,- գրել է լրագրողը: