Չամուսնացածների միջև սեռ. հարաբերությունների դեպքում 7 տարվա ազատազրկում. Նոր օրենք ԱԱ-2022-ում
ՍպորտՉամուսնացածների միջեւ սեռական հարաբերությունները պաշտոնապես արգելված կլինեն նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, ֆանատների եւ սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է Daily Star-ը։
Այսպիսի արգելք աշխարհի առաջնություններում կկիրառվի առաջին անգամ։ Արգելքը խախտողներին կսպառնա 7 տարվա ազատազրկում Քաթարում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացի Մերձավոր Արեւելքում եւ մուսուլման բնակիչների մեծամասնություն ունեցող երկրում։
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։