Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն Մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում

Սա նյար­դե­րի պայ­քար է, եվ ժա­մա­նակն աշ­խա­տում է հօ­գուտ պե­տա­կա­նա­կենտ­րոն ու­ժե­րի. Ջամալյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ գնահատմամբ` այս մեկ տարին աշխատել է ի վնաս նիկոլական խունտայի, եւ իրական պետականակենտրոն ուժերը դժվարին պայքարի են դուրս եկել: Ըստ նրա` ձգձգվող պայքարի արդյունքում հաջողությունը լինելու է, ինչն անխուսափելի է դառնալու:

«90–ԱԿԱՆՆԵՐԻ «ԲԵՍՊՐԻԴԵԼԻ» ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ՇԱՆՍ Է ԸՆՁԵՌՎԵԼ»

– ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ երեկ սկանդալային ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Պարզվում է` Գագիկ Ջհանգիրյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս պահանջել է Ռ. Վարդազարյանից հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, այլապես իր դեմ քրեական գործեր կհարուցվեն: Ինչի՞ մասին է սա փաստում:

– Իշխանության քայլերն ավելի են ապալեգիտիմացնում Նիկոլին` իր խունտայի հետ միասին: Խնդիրն այն է, որ սրանք մագիլներով մխրճվել եւ կառչել են մեր պետականության օրգանիզմին: Հիմա հանրության առողջ հատվածը, պետականամետ ուժերը զբաղված են նրանց ճանկերը կտրել–հանելով: Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությունը եւ մի շարք այլ տեղեկություններ ապացուցում են սրանց ազգադավ լինելը, բայց ամեն անգամ դրանք դառնում են եւս մի փոքրիկ քայլ` դեպի մեր վերջնական հաղթանակը: Այս առումով մենք մեզ երբեմն թույլ ենք տալիս լավատես լինել, ժամկետներ ենք սահմանում, տրամադրվում ենք, որ անխուսափելիորեն ինչ-որ կարեւոր իրադարձության նախաշեմին կլինի իշխանափոխություն, սակայն չի ստացվում: Դրա հետեւանքով` ինչ-որ իրադրական հուսահատության ֆոն է ստեղծվում, բայց լավատես լինելով հանդերձ, պետք է լինենք իրատես: Սա տեւական պայքար է, որը հեշտ չի լինելու: Չնայած պայքարի զգալի ճանապարհը բոլորս միասին արդեն անցել ենք: Հույս ունեմ, որ պայքարի ֆորմատի փոփոխության, ինչ-որ նոր գաղափարների ներմուծման արդյունքում ունենալու ենք վերջնական հաջողություն: Այն սարերի հետեւում չէ, մոտ է, բայց, միեւնույն ժամանակ, պատրանքներ էլ չստեծենք, թե շատ կարճ ժամանակում ենք հասնելու ինչ-որ արդյունքի: Պայքարի տեւականությունը պետք է աչքի առաջ ունենալ: Սա նյարդերի պայքար է, եւ ժամանակն աշխատում է հօգուտ պետականակենտրոն ուժերի:

– Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ օրերս տեղի ունեցած միջադեպի հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ: Եվ թեպետ ոստիկանությունը  շտապեց տեղեկացնել, որ դեպքը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, բայց կամաց-կամաց նոր մանրամասներ են ի հայտ գալիս` ՔՊ-ական շրջանակների մասնակցության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա զարհուրելի դեպք էր: Մենք գլորվում ենք դեպի 90-ականների «բեսպրիդել»: 90-ականների «բեսպրիդելի» հոգեզավակներին այսօր շանս է ընձեռվել կրկնել այդ տարիների ամբողջ մղձավանջը: Եթե ձայնագրությունը երկրի պետականության իրավական դեֆորմացիայի դրսեւորումներից մեկն էր, ապա սա ՔՊ կոչվածի թաղումն էր: Առ այսօր իրենք գտել են մեկ-երկու գործոն, որից կառչելով` շարունակել են   մնալ  իշխանությունում: Բայց գործընթացներն ի վնաս իրենց են, նման կերպ գործող, հանրային աջակցությունից իսպառ զրկված իշխանությունը երկար չի կարող մնալ: Մեկ շաբաթ, մեկ ամիս ավել մնալը հակառակ էֆեկտն է ունենալու հենց իրենց համար: Շատ ապարանցի ծանոթներ ու ընկերներ ունեմ, լավ գիտեմ իրենց տեսակը, չէի ուզենա քաղաքացիական բախումներ տեսնել: Կասկած չունեմ, որ եթե Նիկոլը ցանկանա, արյան գետեր կհոսեն. մենք արդեն մարտի 1 ենք տեսել, 44 օրյա պատերազմ ենք տեսել... Բայց էլի եմ ասում` սա իրենց քաղաքական մահն էր, իրենք ապալեգիտիմացան ամբողջապես: Հետեւաբար, պայքարելու վճռականություն պետք է ունենանք եւ մինչեւ հաղթանակ գնանք:

«ՄԵՆՔ ԲԵՐՁՈՐՆ ՈՒ ԱՂԱՎՆՈՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

– Այդ պայքարի ճանապարհին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մանդատը վայր է դնում եւ դե յուրե ու դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: Ի՞նչ հետեւանք սա կարող է ունենալ «Դիմադրություն» շարժման վրա:

– Կարծում եմ` մի շարքով դուրս են եկել պայքարի եւ նույն տրամաբանությամբ  շարունակելու են` գուցե նոր, հետաքրքիր ձեւաչափերով: Չեմ կարծում, թե սա կթուլացնի պայքարը: Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումն արդյունավետ կլինի: Ըստ իս, այս որոշումը կայացվել է պայքարին նոր թափ հաղորդելու համար: Վանեցյանի պարագայում վստահ եմ, որ սա պայքարն արդյունավետ դարձնելու համար արված քայլ է, այլ ոչ թե ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք: Այսպես թե այնպես, ինչ-որ նոր մտքեր, գաղափարներ են պետք մարդկանց փողոց դուրս բերելու համար, եւ սա հենց այդ կոնտեքստում արված քայլ է: Այստեղ այլ խարդավանքներ չեմ ուզում տեսնել:

– Մինչ հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում` Արցախում սպասում են, թե ի՞նչ է լինելու հուլիսի 1–ին, արդյո՞ք Բերձորն ու Աղավնոն հայաթափվելու են...

– Սա շատ կարեւոր օրակարգ է, որը մեր պետականակենտրոն ուժերը,  փորձագետները առաջ են մղում: Իհարկե, կարծում եմ` հենց հուլիսի 1-ին այս նոր աղետը մեզ չի պատուհասի, բայց սա ամենակարեւոր օրակարգային հարցերից մեկը պետք է լինի մեր հանրության համար: Մենք այլեւս Արցախում կամ Հայաստանում ոչ մի թիզ հող կորցնելու իրավունքը չունենք: Ես Աղավնոյի գյուղապետին անձամբ ճանաչում եմ, նա նվիրյալ  անձնավորություն է: Ուղղակի, նմանների վրա է հիմնվում պետականությունը: Միայն իր կամքը տեսնելով` հասկանում եմ, որ այս մարդուն կոտրել հնարավոր չէ: Ունենք կարեւոր ռեսուրս` հողից կառչած հայ բնակրչությունը: Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի այդ նույն համաձայնությունը, ըստ որի, պետք է Բերձորը դատարկվի նոր ճանապարհի բացվելուց հետո: Եվ եթե այստեղ պետականակենտրոն ուժեր լինեն իշխանության, այդ հարցը օրակարգ չի էլ բարձրանա: Բայց եթե, Աստված չանի, սրանք մնան իշխանության, ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, ապա այդ դեպքում` Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը պետք է առաջ մղվի: Այսինքն` Արցախն իր հատու խոսքը պետք է ասի: Շեշտում եմ` մենք այլեւս հող զիջելու չունենք` ո՛չ Արցախում, ո՛չ ՀՀ սահմաններում: Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, բայց զգում եմ նաեւ ենթատեքստում պայքարելու վճռականությունը: Այս առումով մենք ունենք դաշնակիցներ: Բերձորը հանձնելու հեռանկարը բնավ ձեռնտու չէ մեր դաշնակից Ռուսաստանին: Հետեւապես, եթե այս ազգակործան խունտայից ազատվենք, կարող ենք գրագետ դիվանագիտությամբ ելքեր գտնել, որովհետեւ Բերձորը, Աղավնոն կորցնելու իրավունք չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода