Ինչ է սպասվում ադրբեջանցիների կողմից Բերձոր հնարավոր ներխուժման դեպքում
ՆերքաղաքականԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ` այս պահին ամենաքննարկվող հարցը հուլիսի 1–ին ադրբեջանիցների կողմից Բերձոր հնարավոր ներխուժումն է, որը կարող է անվտանգային սպառնալիք հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի միջեւ կանոնավոր կապի ու Արցախի անվտանգության ապահովման համար:
– Ակնհայտ է, որ ինտելեկտուալ կարողությունների, վերլուծական ունակությունների, ռազմական եւ անվտանգային հարցերով մարդկանց ներկայությունը հանրային կյանքում ինչ կարող է փոխել այդպիսի վտանգների հանրայնացման կամ չեզոքացման համար: Դրա համար հատկապես այս ժամանակաշրջանում ամեն կերպ փորձում են մեկուսացնել նման մարդկանց, եւ հնարավոր է, որ նրանք իրավունքի ուժով ազատության մեջ հայտնվեն այն ժամանակ, երբ Բերձորում ծածանվի Ադրբեջանի դրոշը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ