Ի՞նչ կարող ենք ակնկալել, եթե Թուրքիան իրոք ՆԱՏՕ-ից դուրս գա

Միջազգային

Եվ այս­պես, Թուր­քի­ան կանգ­նել է դե­պի ԱՄՆ կամ դե­պի ՌԴ–Չի­նաս­տան խաչ­մե­րու­կում (տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/25260/): Ո՞ր տար­բե­րա­կը կնա­խընտ­րի, կախ­ված է մեկ պարզ հան­գա­ման­քից` որ թե­ւին Ան­կա­րան կհա­մա­րի ապա­գա հաղ­թող:

Որ կնա­խընտ­րի ռու­սա­կան ուղ­ղու­թյու­նը, հու­շում են նա­եւ ներ­կա իրո­ղու­թյուն­նե­րը եւ այդ թվում` ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը, որը թե­եւ ձգձգվում է, սա­կայն դժվար է են­թադ­րել, որ Մոսկ­վան այն տա­նուլ կտա:

Սա­կայն նման իրա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հա­մար կա մեկ շատ կա­րե­ւոր հարց. իսկ ի՞նչ պետք է սպա­սել, եթե Թուր­քի­ան իրոք ՆԱ­ՏՕ–ն լքի: Եթե չլքի, ապա մտա­ծե­լու բան առանձ­նա­պես չկա. կու­նե­նանք նույն իրա­վի­ճա­կը, որն այս պա­հին առ­կա է: Բայց եթե լքի, դա ար­դեն նոր իրա­վի­ճակ կդառ­նա, ան­նա­խա­դեպ: Ընդ որում, ինչ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, այն­պես էլ` տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով:

Ու­նի Հա­յաս­տա­նը նման իրա­վի­ճա­կի հա­մար ռազ­մա­վա­րա­կան հաշ­վարկ. Ան­կեղ­ծո­րեն կզար­մա­նա­յինք, եթե հան­կարծ պարզ­վեր, որ հա­յաս­տա­նյան գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում ոչ թե ան­գամ նման հաշ­վարկ­ներ, այլ առ­հա­սա­րակ այդ մա­սին մտա­ծող կա: Բայց հե­ռան­կա­րը կա, ռե­ա­լու­թյան մեծ մաս­նա­բա­ժին ու­նի, ընդ որում` խոս­քը ոչ թե սա­րե­րի հե­տե­ւում գտնվող, այլ` աչք­նե­րիս առաջ զար­գա­ցող գոր­ծըն­թա­ցի մա­սին է:

Այս­պի­սով, ի՞նչ պատ­կեր կստա­նանք: Առա­ջին քայ­լը, որին Թուր­քի­ան կդի­մի` ՆԱ­ՏՕ–ից դուրս գա­լու դեպ­քում, ինչ խոսք, ՌԴ–Իրան ուղ­ղու­թյամբ նոր որա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյու­նը կլի­նի: Նման փորձ, ի դեպ, կա՝ Սի­րի­ա­յի հետ կապ­ված ՌԴ–Իրան–Թուր­քիա ձե­ւա­չա­փը, որին, ի դեպ, ժա­մա­նա­կին Թուր­քի­ան գնաց՝ էլի ամե­րի­կյան կո­ա­լի­ցի­ա­յից հետ քաշ­վե­լով: Ընդ որում, ինչ­պես այդ նույն փոր­ձը հու­շում է, նման գոր­ծակ­ցու­թյա­նը Մոսկ­վան եւ Թեհ­րանն ամե­նե­ւին էլ դեմ չեն, հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ դա ամ­րաց­նում է նրանց դիր­քե­րը ԱՄՆ–ի հետ պայ­քա­րում:

Թե ինչ խո­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին կա­րող է խոսք գնալ, իհար­կե, հի­մա որե­ւէ բան ասե­լը կլի­նի գու­շա­կու­թյուն: Սա­կայն են­թադ­րե­լի է, որ Թուր­քի­ան կգնա այն ուղ­ղու­թյամբ, որով հի­մա շարժ­վում է Իրա­նը: Այն է` խո­րը հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ՌԴ–ի ձե­ւա­վո­րած եվ­րա­սի­ա­կան կա­ռույց­նե­րի հետ, բայց նա­եւ հիմ­նա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լով նա­եւ Չի­նաս­տան–Հնդկաս­տան ուղ­ղու­թյու­նը` ել­նե­լով տնտե­սա­կան սպա­սե­լիք­նե­րից: Խոս­քը՝ մաս­նա­վո­րա­պես հայտ­նի կո­մու­նի­կա­ցի­ոն մե­գած­րագ­րե­րի մա­սին է, որոն­ցից «Մե­տաք­սի ու­ղո­ւ>> գործ­նա­կան մեկ­նար­կի մա­սին չհայ­տա­րա­րեց նա­եւ Չի­նաս­տա­նը` Սանկտ Պե­տեր­բուր­գի վեր­ջին տնտե­սա­կան ֆո­րու­մի նա­խա­գահ Սիի հղած տե­սա­ու­ղեր­ձով: Ընդ որում, այս հե­ռան­կար­նե­րը եւս Թուր­քի­ա­յի հա­մար հա­վե­լյալ շար­ժա­ռիթ են, որ հետ քաշ­վի ԱՄՆ–ից, որը սե­փա­կան դաշ­նակ­ցի հետ իս­կա­կան տնտե­սա­կան պա­տե­րազ­մի մեջ է մտել՝ փոր­ձե­լով ոչն­չաց­նել թուր­քա­կան լի­րան:

Եթե իրա­դար­ձու­թյուն­նե­րը զար­գա­նան այս ուղ­ղու­թյամբ, Թուր­քի­ա­յի հա­մար, իհար­կե, առաջ­նա­յին կդառ­նա ՌԴ–ին ամե­նա­հա­վա­տա­րիմ դաշ­նակ­ցի կեր­պա­րով ներ­կա­յա­նա­լը: Բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ Հա­յաս­տա­նը «նստած տե­ղը» իր բո­լոր խնդիր­նե­րի լու­ծու­մը կստա­նա:

Նախ չմո­ռա­նանք, որ նման կար­ճա­տեւ իրա­վի­ճակ Հա­յաս­տանն էլի տե­սել է: 1920թ.–ին, երբ Բոլ­շե­ւի­կյան Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նին առա­ջար­կում է դա­շինք, եւ այդ հար­ցով ըն­թա­նում էին բա­նակ­ցու­թյուն­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեր այն ժա­մա­նակ­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը որո­շե­ցին գնալ արեւմ­տյան ուղ­ղու­թյամբ: Իսկ ահա Թուր­քի­ան, որն Արեւ­մուտ­քի հետ այդ պա­հին խո­րը հա­կա­սու­թյուն­նե­րի մեջ էր, խա­ղաց ՌԴ–ի ուղ­ղու­թյամբ , եւ ար­դյուն­քում Հա­յաս­տանն ու­նե­ցավ լրջա­գույն կո­րուստ­ներ: Ասել, թե 1920թ.–ի հա­մե­մատ տար­բե­րու­թյու­նը շատ մեծ է, սխալ կլի­ներ: Նման իրա­վի­ճա­կում ինչ­պե՞ս կվար­վի հա­յաս­տա­նյան ներ­կա իշ­խա­նու­թյու­նը... Չնա­յած, սա ավե­լորդ հարց էր, երբ հայտ­նի չէ ան­գամ, որ նման հե­ռան­կար­նե­րի ուղ­ղու­թյամբ մեր իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում ինչ–որ կերպ մտա­ծում են:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ան­կախ Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մից, ներ­կա­յումս, ի տար­բե­րու­թյուն 1920թ.–ի, Հա­յաս­տա­նի արեւմ­տյան սահ­ման­նե­րին կանգ­նած է ռու­սա­կան բա­նա­կը: Իսկ դա հու­շում է, որ եթե ան­գամ մեր ներ­կա իշ­խա­նա­վոր­ները որո­շեն Երե­ւանն էլ «թուրք եղ­բայր­նե­րին» նվի­րել, արա­ջին հեր­թին Ան­կա­րան կմտա­ծի՝ բա­ցա­հայ­տո­րեն վերց­նի՞ նման նվեր, որի դեպ­քում նա­եւ ռու­սա­կան ուղ­ղու­թյան մա­սին պետք է մո­ռա­նալ: Գու­մա­րած նա­եւ Իրա­նին, որը քա­նիցս կտրուկ դեմ է ար­տա­հայտ­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյա­նը: Չէ, թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունը, իհար­կե, շատ ավե­լի նուրբ է, որ նման կո­պիտ սխալ­նե­րի գնա: Բայց մյուս կող­մից էլ, սխալ կլի­նի մտա­ծել, թե հա­նուն ռուս­նե­րի հետ դա­շին­քի, Անկա­րան մտքից կհա­նի պան­թյուր­քիզ­մը:

Ըստ ամե­նայ­նի, կփոր­ձեն շատ ավե­լի գրա­գետ գոր­ծել: Ինչ կա որ, պետք եղավ, նա­եւ Հա­յաս­տա­նին «եղբայ­րու­թյան» ձո­ներ կհղեն, թե վերջ, այն սրի­կա անգ­լո­սաք­սե­րից պրծանք, հի­մա ռուս­նե­րի հետ ընդ­հա­նուր բա­րե­կա­մու­թյունն է, ու­րեմն ապ­րե­լու ենք, որ­պես իրար սի­րող եւ հար­գող հա­րե­ւան­ներ: Բայց այն, որ այդ ձո­նե­րի ներ­քո կփոր­ձեն խցկվել հա­յաս­տա­նյան բո­լոր հնա­րա­վոր ծա­կու­ծու­կե­րը, առա­վե­լա­գույն դիր­քեր գրա­վել, դա էլ է կաս­կա­ծից դուրս:

Կան­խե­լու հա­մար շատ պարզ բան է պետք, որ Հա­յաս­տա­նը գո­նե մի փոքր պե­տու­թյուն դառ­նա՝ սե­փա­կան լավ ու վա­տի հստակ գի­տակ­ցու­թյամբ: Բայց դրան, ան­կեղծ ասած, կաս­կա­ծում ենք, եւ այս­տեղ խնդիրն ամե­նե­ւին էլ մի­այն Նի­կոլն ու իր խուն­տան չեն:

Երկ­րոր­դը, որ նման նուրբ թուր­քա­կան ար­շա­վան­քը եւս կան­խի Ռու­սաս­տա­նը, գո­նե իր դիր­քե­րը չվտան­գե­լու մտա­վա­խու­թյու­նից ել­նե­լով: Բայց նա­ե­ւ ասել, թե ռու­սա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն իր նրբու­թյամբ փայ­լում է եւ թուր­քա­կան նման ին­տեր­վեն­ցի­ա­յի դեպ­քում հա­ջո­ղու­թյամբ կկի­րա­ռի «գրկե­լով՝ խեղ­դել» ռազ­մա­վա­րու­թյու­նը, էլի դժվար է ասել: Իրո­ղու­թյունն այն է, որ ինչ­պես նա­եւ այս վեր­ջին իրա­դար­ձու­թյու­նն­երը ցույց տվե­ցին, ռու­սա­կան էլի­տա­յում էլ դա­վա­ճան­նե­րի պա­կաս չկա: Մի մա­սը որո­շե­ց «թռնել», մի մա­սը, ան­շուշտ, դեռ գոր­ծում է՝ բո­լո­րից բարձր գո­ռա­լով պատ­րի­ո­տիզ­մի մա­սին: Ու քա­նի դեռ չի ավարտ­վել ռու­սա­կան էլի­տա­յի ու պե­տա­կան հա­մա­կար­գի մաք­րու­մը, քա­նի դեռ հստակ չեն մատ­նանշ­վել պե­տա­կան շա­հե­րը, այդ թվում՝ միջ­նա­ժամ­կետ եւ եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կար­նե­րի հա­մար, եւ հստակ չեն դար­ձել դրանց հաս­նե­լու ռազ­մա­վա­րա­կան ու­ղի­նե­րը, դժվար է ասել, որ թուր­քա­կան էքս­պան­սի­ա­յին հա­ջող հա­կագ­րոհ կլի­նի:

Կարճ ասած, մեծ հարց է, թե մեզ հա­մար որն է ավե­լի լավ տար­բե­րակ: Որ Թուր­քի­ան մնա իր ստան­դարտ դիր­քո՞ւմ՝ ՆԱ­ՏՕ–ո՞ւմ, որը գո­նե ռուս­նե­րին ստի­պում է վտանգ զգալ: Թե՞ ավե­լի վատ կլի­նի, երբ Թուր­քի­ան սկսի ռուս­նե­րի հետ եղ­բայ­րու­թյուն խա­ղալ՝ վե­րած­վե­լով գա­ռան մոր­թի հա­գած գայ­լի:

Քերոբ Սարգսյան

Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարըԴատախազությունից հրաժարվում են հանդիպել զոհված զինծառայողների հարազատների հետՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներըՁեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից. ՀայտարարությունԱրաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըՎահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին«Զգուշացում․ եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն». Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆՔյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց. զոհված զինծառայողի ծնողԻրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր ԼապիդԱդամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրելՀուլիսի 6. Օրվա խորհուրդԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՊատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմՊայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա զոհ և վիրավորներ.Shamshyan.com«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի«Հրապարակ». Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  «Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրաԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ»Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»Լուկաշենկոն կոչ է արել «մեռնել, բայց խոտերը հավաքել» բերքահավաքի ժամանակԱմեն տեղ հորս եմ փնտրում. Հայրս ցավից չէր խոսում, իմ տան սյունը քանդվեց․ Մայքլ Քոթանջյան (Video)Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ (Video).Գագիկ ՀամբարյանՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)ԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանելԿադիրովը Զելենսկիին և Ուկրաինայի զինուժին խորհուրդ է տվել փախչելԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Էս տեսակի մարդիկ են բերել նիքոլին իշխանության. Միքայել Գրիգորյանը՝ Արմեն ԴարբինյանինԲոլոր նրանք, ովքեր շարժվում են Աղավնոն, Բերձորը հանձնելու օրակարգով, թուրքի առաջ կզող նիկոլներ են. Գևորգ ԳևորգյանԴու ե՞րբ սահմանադրագետ դարձար` չիմացանք, քծնանքի մագիստրոս կարող ա, բայց սահմանադրագե՞տ. Վահան Բաբայանը` Արմեն ԴարբինյանինԵս միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն ԴարբինյանինԱզգային ու հոգևոր արժեքները` մեր դաշնակից ՌԴ-ի հետ միասին, կազատագրեն ՀայաստանըՇուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Մասնակցում եմ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությամբ Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին. Հենրիխ ԴանիելյանՈր սխրանքի համար, որ Հերոսածին ծնողների հետ «ռազբոռկա» էր սարքել յուր դուքյանո՞ւմ.Հայտնի լրագրողը Քյարամյանի գեներալի կոչման մասինՉինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում էՍով է լինելու․ ԼուկաշենկոՌուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթինՎեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներինՉինաստանը մերժել է ՊուտինինԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. ՇերմանՍարգիս Ադամյանը միացավ «Քյոլնին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ