Հայ ազգ, մինչ ե՞րբ պիտի հանդուրժես այս անպատժելիությունից հղփացած «իշխանիկներին». Ալլա Հակոբյան
Ներքաղաքական«Հիշում ե՞ք, թե ինչպես 2019-ի սեպտեմբերին Վայոց Ձորում պաշտպանության նախարարության սպա՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկեցին: Հիշո՞ւմ եք, որ շրջանառվում էր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Հիշում ե՞ք, թե ինչպես ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը բողոքի ակցիաներ էր անցկացնում Զինվորական հոսպիտալի ու Կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով ԱՐԴԱՐ քննություն: Սակայն... Հիշու՞մ եք, թե ինչպես Զավեն Գրիգորյանը, ով Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Զինվորականին ծեծի ենթարկելը՝ իսկ երեկվանից սպանելը դարձավ նորմ նիկոլաՉպետությունում... Հայ ազգ, մինչ ե՞րբ պիտի հանդուրժես այս անպատժելիությունից հղփացած «իշխանիկներին»...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: