Եթե հայտարարում եք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, զրկվում եք մանևրելու իրավունքից․ ՀՀ նախագահ

Միջազգային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի շրջանակում պատասխանել է նաև այն հարցին, թե համաձա՞յն է ընդդիմության թեզի հետ, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը ասում է գիտեք, շատ լավ բաներ եք ասում, բայց մենք Արցախ ենք կորցնում, իսկ դուք խոսում եք գիտությունից և կրթությունից:
՛
Նախագահ Վահագն Խաչատուրյան - Տեսե՛ք, այս երեսուն տարվա պատմությունն ինչ ցույց տվեց, եթե մենք գիտությունը, կրթությունը և ամեն ինչն ունենանք, Արցախը չենք կորցնի:

Պետրոս Ղազարյան - Դա 30 տարի, բայց հիմա:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հիմա էլ նույն Արցախում էլի գիտությամբ են զբաղվում, էլի կրթությամբ են զբաղվում, նույն Արցախում այսօր ներդրումներն ուղղված են հենց դրան, որպեսզի այդ նույն Արցախը մնա, այնտեղի մեր հայրենակիցներն ապրեն: Մենք հիմա ուրիշ խնդիր ունենք լուծելու, մենք պետք է կարողանանք այնտեղ անվտանգություն ապահովել...

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը մի այսպիսի թեզ ունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի այդ, ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:

Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, ովքեր այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում: Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը, ամենքս մեր տեղը, մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունն անելիք ունի, իշխանությունն իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը:

Պետրոս Ղազարյան - Դրա համար պետք է կողմերը հատման կետեր գտնեն, որը չի ստացվում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Տեսեք հատման կետերը կան, ուղղակի ցանկություն չկա, կամ այլ հանգամանք կա: Հատման կետերն ինչու պիտի չլինեն, ինչ խնդիր կա... Մի իրականություն կա, երևի առիթ կլինի մի օր այդ փիլիսոփայական խոսակցությունը բացել: Ի վերջո անցել է 30 տարի ավել, մենք անկախ պետություն ենք: Այս երեսուն տարվա դասերն, իրականում, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան, ամեն ինչ եղել է, ես միշտ սկսում եմ երկրաշարժից ցավոք սրտի, և 88-ի ղարաբաղյան շարժումից, ամեն ինչ տեսել ենք անհավանականը, ես անձամբ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այսպիսի կյանքով ապրել: Բայց այս ամեն ինչը բոլորիս համար դաս պետք է լիներ և մենք պիտի եզրակացություններ անենք մեր համար, մենք պետք է կարողանանք գնահատել ինչու չստացվեց: Լավ ոնց եղավ, որ մենք 93, 94, 97 թվականի այդ մեր վիճակը կորցրեցինք, կորցրեցինք չէ, հիմա փաստն ենք արձանագրում: Թե չենք խոսելու սրա մասին:

Պետրոս Ղազարյան - Խոսել մեր մոտ, նշանակում է մեղադրել:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Խնդիրը հենց դա է, որ մեղադրական տոնը պետք է չլինի, պետք է կարողանալ գնահատել ինչու եղավ, որպեսզի հաջորդ քայլը ճիշտ լինի: Ես կառավարության գործունեության մեջ հիմա ինչ-որ կատարվում է, որին ես ինչ-որ առումով մասնակցում եմ, ես դա եմ գնահատում, որ հիմա այդ սկզբունքով ենք առաջնորդվում: Հիմա մի շատ կենցաղային հարց տամ, այդ ինչպես էր լինում, որ 30 տարի ասֆալտում էինք չէր ստացվում, մեկ էլ հիմա վերջին երեք տարին ստացվում է, հիմա դրան ինչ ասենք, ասենք որ չի եղել:

Պետրոս Ղազարյան - Ապահովում էին անվտանգությունը երեսուն տարի:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պարզվեց որ դա էլ չենք ապահովել, եթե մենք ապահովեինք, հավատացեք, որ իմ խոսակցությունը տեղին չէր լինի: Ես ուզում եմ ասել, որ ինքնախաբեությամբ եթե մենք չենք զբաղվում, մենք եթե իրական քաղաքականությամբ ենք զբաղվում և պատրաստ ենք իրականությունը գնահատել այնպես ինչպես որ կա և ոչ թե մարդկանց թյուրիմացության մեջ գցել, մեր քաղաքացիներին, իրականությունը պիտի ներկայացնենք, այն ինչ որ կա: Եթե մենք պատրաստ ենք նկատի ունեմ քաղաքական ուժերը, գործիչները, այդ դեպքում այդ երկխոսությունը, այդ իրար չքննադատելը ուղղակի, այդ տոնով չսկսելը կլինի: Լավ օրինակներ կան աշխարհում, բայց մենք չգիտես ինչու փորձում ենք յուրօրինակ ճանապարհ գտնել, պետք է ինքներս մեր փորձով անցնենք, ամեն ինչը մեր վրա:

Պետրոս Ղազարյան - Ձեզ հասկանալի է «ոչ թրքացմանը», «երկիրը թրքանում է», «եթե դու չգաս պայքարի, վաղը քո երեխան թուրքերեն կխոսի», Ձեզ այդ լոզունգները հասկանալի են:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Չէ ընդհանրապես, ես հիմա որպես քաղաքացի եմ ասում, ընդհանրապես այդ պարտադրանքը, ցանկացած պարտադրանք, այդպիսի ձևակերպումներով անընդունելի է, ես որպես մարդ այդպիսին չեմ, ես չեմ պատկերացնում, որ ինձ կարող են մեղադրել, որպես մարդ դրա մեջ, իսկ որպես հայ՝ առավել ևս: Իրենք պետք է հասկանան, թե ես ով եմ, որպես քաղաքացի, իրենք պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն: Իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որը երեսուն տարի է անկախ հանրապետությունում է ապրում, և այդ մարդուն, որն ազատություն է ստացել, որն ազատ է ապրում, որի արդյունքում հանրահավաքներ է տեղի ունենում, որի արդյունքում ինքը կարողանում է ազատ տեղաշարժվել և մնացյալը: Եվ այդ մարդուն պարտադրել առավել ևս այդպիսի կարգախոսներով: Կներեք ես ուղղակի իրավունք չեմ ունեցել արտահայտվել, ես հիմա խոսում եմ որպես պարզապես քաղաքացի, թեկուզ երկակի է, հասկանում եմ, հիմա էլի կմեկնաբան իմ խոսքերը, ինչպես լինում է, որ Հանրապետության նախագահն իրավունք չուներ երևի տեսակետ հայտնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

 

Օրենքով գողը ցուցում է տվել պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվողին․ մանրամասներԻնչպես են երկրպագուները դիմավորում Մխիթարյանին «Ինտերի» մարզաբազայի մոտ. տեսանյութՄահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարըԴատախազությունից հրաժարվում են հանդիպել զոհված զինծառայողների հարազատների հետՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներըՁեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից. ՀայտարարությունԱրաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըՎահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին«Զգուշացում․ եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն». Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆՔյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց. զոհված զինծառայողի ծնողԻրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր ԼապիդԱդամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրելՀուլիսի 6. Օրվա խորհուրդԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՊատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմՊայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա զոհ և վիրավորներ.Shamshyan.com«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի«Հրապարակ». Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  «Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրաԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ»Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»Լուկաշենկոն կոչ է արել «մեռնել, բայց խոտերը հավաքել» բերքահավաքի ժամանակԱմեն տեղ հորս եմ փնտրում. Հայրս ցավից չէր խոսում, իմ տան սյունը քանդվեց․ Մայքլ Քոթանջյան (Video)Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ (Video).Գագիկ ՀամբարյանՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)ԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանելԿադիրովը Զելենսկիին և Ուկրաինայի զինուժին խորհուրդ է տվել փախչելԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Էս տեսակի մարդիկ են բերել նիքոլին իշխանության. Միքայել Գրիգորյանը՝ Արմեն ԴարբինյանինԲոլոր նրանք, ովքեր շարժվում են Աղավնոն, Բերձորը հանձնելու օրակարգով, թուրքի առաջ կզող նիկոլներ են. Գևորգ ԳևորգյանԴու ե՞րբ սահմանադրագետ դարձար` չիմացանք, քծնանքի մագիստրոս կարող ա, բայց սահմանադրագե՞տ. Վահան Բաբայանը` Արմեն ԴարբինյանինԵս միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն ԴարբինյանինԱզգային ու հոգևոր արժեքները` մեր դաշնակից ՌԴ-ի հետ միասին, կազատագրեն ՀայաստանըՇուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Մասնակցում եմ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությամբ Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին. Հենրիխ ԴանիելյանՈր սխրանքի համար, որ Հերոսածին ծնողների հետ «ռազբոռկա» էր սարքել յուր դուքյանո՞ւմ.Հայտնի լրագրողը Քյարամյանի գեներալի կոչման մասինՉինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում էՍով է լինելու․ ԼուկաշենկոՌուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթինՎեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներինՉինաստանը մերժել է Պուտինին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ