Iravunk.com | Էկրանավորվել է Երվանդ Քոչարի «Կալիոստրոն»
ՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվել Ինչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.am ՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան Մոսկվա Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան

Էկրանավորվել է Երվանդ Քոչարի «Կալիոստրոն»

Մշակութային

Հարցազրույց կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Քոչարի հետ:

– Հարգարժան Քոչար, ձեր հոր՝ մեծանուն Երվանդ Քոչարի ծննդյան օրը՝ հունիսի 15-ին, «Հենրիկ Մալյան» թատրոնում ցուցադրվեց նրա գործունեությանը նվիրված միանգամից երեք փաստավավերագրական՝ Արա Վահունու «Էլեգիա», Գեւորգ Ալագյոզյանի «Երվանդ Քոչար» եւ ձեր՝ «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմերը։ Ցուցադրությանը ներկա էին միայն մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Տպավորություն էր, թե մաեստրոյի ծննդյան հոբելյանական տարեթիվն է նշվում, թեեւ նման մեծությանն անդրադառնալը պարտադիր չեն հոբելյանները։ Բայց, չգիտես ինչու, մեզանում գոնե վերջին 30 տարում անվանիներին անդրադառնում են միայն կլոր տարեթվերի առիթով։ Այս տարի մաեստրոյի 123-ամյակն է։

– Քոչարի ստեղծագործական գործունեությանը նվիրված ընդամենը այդ երեք ֆիլմերն են, բայց՝ արժեքավոր։ Իսկ արժեքավոր այն հանգամանքով պայմանավորված, որ ֆիլմերում նրա կենդանության օրոք արված կադրեր են, բնականաբար՝ կենդանի խոսք եւ այլն։ Իմ ֆիլմը պատրաստ էր դեռեւս 2012թ.։ Այն մասնակցել է մի քանի փառատոների, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում եւ այլուր։

– Չե՞ք կարծում, որ Վարպետի տարածական նկարչությունը մինչ օրս, բացի մասնագիտական շրջանակներից, արվեստասերների լայն շրջանակին ծանոթ լինել չի կարող։

– Մոռացա նշել, որ ֆիլմը տեղադրված է համացանցում։ Իսկ ձեր դիտարկման հետ համաձայն չեմ։ Իմ համոզմամբ՝ արվեստասերն այն մարդն է, որը գիտի արվեստ ու համոզված եմ, որ նրանք բոլորն էլ գիտեն կամ գոնե գաղափար ունեն՝ ինչ ասել է տարածական նկարչություն։ Այ, եթե ասեիք, որ տարածական նկարչությունը ծանոթ չէ լայն մասսաներին, ես կհասկանայի, որովհետեւ, այո, նրանց հասու չէ։ Կարծում եք Նարեկացի լայն մասսանե՞րը գիտեն… Գիտեն, որ մեծանուն է։ Ընդամենն այդքանը։ Վերադառնամ ֆիլմին։ Նպատակս էր բացատրել՝ ինչ է նշանակում տարածական նկարչություն (եռաչափ նկարչություն)։ Իսկ Քոչարը դեռեւս 1920-ականներին է խոսել եռաչափ նկարչության մասին եւ այն ներդրել գեղանկարչության մեջ, ինչն այն ժամանակների համար ավանգարդ մտածողություն էր։ Ու թեեւ տարածական նկարչության գաղափարը պտտվում էր, բայց դրա արտահայտչամիջոցը, ֆորման գտավ Քոչարը՝ ունենալով հետեւորդներ։ Ընդամենը մեկ անուն բարձրաձայնեմ. Պիկասո։ 1920-ականների վերջին Քոչարը Ֆրանսիայի արվեստների կենտրոնում առաջինը ներկայացրեց տարածական նկարչություն կոչվածն ու դրանով համարվեց այս մտածողության հիմնադիրը։ Այս պահին մի բան մտաբերեցի. Ռումինիայում ֆիլմիս ցուցադրությունից հետո, որին ներկա էին ավանգարդ արվեստի ճանաչված ներկայացուցիչներ, շնորհավորելով ինձ ու կարծես նախօրոք պայմանավորված, նույն միտքն էին արտահայտում՝ նոր Քոչար բացահայտեցինք։ Ես էլ ի պատասխան ասում էի, որ այդ ուղղությունը գտնվում է ձեր երկրի հարեւանությամբ՝ Լուվրում, պարզապես պետք է այցելել, տեսնել ու ընկալել։ Ընդ որում, ֆիլմում ինքը՝ Քոչարն է մանրամասն ներկայացնում եռաչափ մտածողությունը թե նկարչության եւ թե քանդակագործության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/23/1275619/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 



ՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода