Իշխանությունները, որ ծրագրում էին արբանյակի միջոցով փիառային հարցեր լուծել՝ Նիկոլին ներկայացնելով՝ մի նոր Յուրի Գագարին, հիմա ընկել են իրենց իսկ թակարդը.Armenian info
ՀասարակությունԳաղտնապահ Ռոբոն
ԲՏԱ նախարար Խաչատրյան Ռոբերտը, մեկնաբանելով «Նիկոլի անձնական գյուտ» հռչակված հայկական արբանյակի շուրջ պտտվող լուրերն ու մեկնաբանությունները, հայտարարել է, թե քանի որ թեման գաղտնի է պահվում, ինքը չի կարող փակագծեր բացել՝ արբանյակի բոլոր հնարավորությունների կամ դրանց վերաբերյալ Հայաստանի ունեցած ծրագրերի հետ կապված՝ վստահեցնելով, որ ասուլիս է կայանալու, որտեղ կտրվեն կուտակված հարցերի պատախանները. արբանյակի իրական հնարավորություններն իբր հատուկ նպատակով գաղտնի են պահվում:
Իշխանությունները, որ ծրագրում էին արբանյակի միջոցով փիառային հարցեր լուծել՝ Նիկոլին ներկայացնելով՝ մի նոր Յուրի Գագարին, հիմա ընկել են իրենց իսկ թակարդը. պարզվեց՝ CubeSat դասի արբանյակն իսպանական է, արձակվել է ԱՄՆ-ից «Falcon-9FT» կրող հրթիռով, «Block-5 (F9-156) 59» միկրո արբանյակների հետ փաթեթում,ուր նույնիսկ Հայաստանը հիշատակված չէ մյուս երկրների շարքում:
Ի՞նչ է կատարվում: Իսկ կատարվում է այն, որ իշխանությունները ճարպկելով թեման պարուրում են խորհրդավորության թանձր մառախուղով: Նպատակն էլ միանգամայն ընթեռնելի է. պետք է ինչ-որ կերպ արդարացնե՞ն իրենց իսկ ստեղծած տեղեկատվական աղմուկը, որը, փաստորեն, ոչ մի բանի մասին էր, բայց հենց այդ ոչ մի բանի համար էլ Հայաստանը ծախսել է ռեսուրսներ,որոնք այս նեղ իրավիճակում կարող էին ուղղվել բոլորովին այլ՝ շատ ավելի ճիշտ ուղղությամբ: Հնադարյան բջջային հեռախոսների տեսախցիկներից արված լուսանկարների որակի լուսանկարներ ստանալու իմաստը ո՞րն է այս գերզարգացած դարում, երբ դրանք բացարձակապես ոչ մի բնագավառում չեն կարող պիտանի մատերիալ համարվել:
Ա՛յ հենց այս իրավիճակն է բոլոր ոլորտներում, երբ կես բան անում են, հազար՝ ներկայացնում: