Հաջորդ կանգառը Բունդեսլիգա
Սպորտ
Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» տրանսֆերային թիրախում է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Գերմանական գրանդը Լևանդովսկիի հեռանալու դեպքում մտադիր է ձեռք բերել Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»: