Հայտնի է թե երբ «Ինտերը» պաշտոնապես կներկայացնի Մխիթարյանին
Սպորտ
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթվա ընթացքում: Պարբերականը նշում է, որ մինչև հունիսի 30-ը «Ինտերը» չի կարող հայտարարել Հենրիխի տեղափոխության մասին, քանի որ ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Ռոմայի» հետ:
Ինսայդեր Նիկոլո Սկիրան ավելի վաղ հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ եւ տարեկան 3,5 միլիոն եվրո կվաստակի: