Առաջին անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին չեն մասնակցում ո՛չ կաթողիկոսը, ո՛չ ՀՀ նախկին նախագահները, ո՛չ էլ Արցախի նախկին նախագահները. Բաբայան
Ներքաղաքական«Իրենք իրենցով, իրենցով արած երկրում: Թերեւս առաջին անգամ երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի է ունենում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որին չեն մասնակցում ո՛չ կաթողիկոսը, ո՛չ Հայաստանի նախկին նախագահները, ո՛չ էլ Արցախի նախկին նախագահները: Ինչպես ԱԺ-ում են իրենք իրենցով մնացել, այնպես էլ այս կարեւորագույն համազգային հարթակում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: