Տարեք գերեզման ապերիս հետ խոսեմ, կարոտել եմ, ինձ էլ չի զանգում․Թշնամու գնդակից զոհված Հրաչի եղբայրը դեռ սպասում է նրան
Թեմա<<Մեկ շաբաթ առաջ զոհված ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի փոքրիկ եղբայրը գնում-գալիս խնդրում է նրան տանեն Հրաչի գերեզմանին․ <<Տարեք գերեզման ապերիս հետ խոսեմ, կարոտել եմ, ինձ էլ չի զանգում>>,-անդրադառնալով զոհված զինվորի եղբոր ապրումներին, մեզ հետ զրույցում պատմեց անմահ Հրաչի հարազատներից՝ Գեւորգը․
-Հրաչը ուրախ, կյանքով լեցուն տղա էր, շատ նատակներ ուներ, բայց իր զոհվելով ոչ միայն իր, այլ նաեւ իր հարազատների,ծնողների նպատակները ի չիք դարձրեց։ Հայրը ասում է, տղաս պետք է գար, որ տուն կառուցեինք, հիմա գերեզմանն է լինելու իմ նոր կառուցվող տունը։ Մայրիկի ապրումները բառերով նկարագրել անհնար է։
Շատ էր սիրում Հրաչը ծառայությունը, հրամանատարները միշտ գոհ են եղել, անհամբեր սպասում էր բաբակ զորակոչվելոևն։ Վերջին օրերին էլ սպասում էր, որ գա արձակուր եղբայրներին տեսնի, եկավ, բայց․․․
Նշենք, որ մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ 20-ամյա Հրաչը, նա Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ