Ինձ հետ կապված որեւէ խնդիր չկա, պատահարի մասնակիցների մոտ էլ ամեն ինչ կարգին է․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը
ՀասարակությունԱրցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը գրառում է կատարել․
Այսօր Երեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մոտ մեքենաս կայանել ու մոտեցել էի դեպքի վայր՝ որպես մտահոգ քաղաքացի։ Բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր անհանգստացած իմ անձով զանգում էին ու գրում՝ տեղեկացնում եմ, որ ինձ հետ կապված որեւէ խնդիր չկա, պատահարի մասնակիցների մոտ էլ ամեն ինչ կարգին է։
Հ.Գ.Հասկանալի պատճառով բազմաթիվ նամակներին ու զանգերին անհատապես պատասխանելու փոխարեն՝ նախընտրեցի հանրային տեղեկացնել։