Արման Ծառուկյանը պարտվեց Մատեուշ Գամրոտին
Սպորտ
ԱՄՆ-ում տեղի ունեցավ «UFC Լաս Վեգաս 57» անունը կրող UFC-ի մրցաշարը, երեկոյի գլխավոր մեմամարտում Արման Ծառուկյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտի հետ եւ պարտություն կրեց։
Արման Ծառուկյանը 2019 թվականից է հանդես գալիս UFC-ում և առաջին պարտությունը կրել էր Իսլամ ՄաԽաչևից։ Դրանից հետո հայ մարտիկը հինգ անընդմեջ հաղթանակ էր տոնել։