Արթուր Վարդանյանի կալանքը եղել անօրինական․ Հայտնի փաստաբանի բացառիկ զրույցը «Իրավունք» թերթին
Իրավական
Նախօրերին պաշտոնապես հայտարարվեց, ՄԻԵԴ-ը արձանագրել է Նորք-մարաշ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի իրավունքի խախտումը եւ պարտավորեցրել Կառավարությանը երեք ամսվա ընթացքում վճարել վեց հազար Եվրո։
Հիշեցնենք, Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանն է աղմակահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ում հետ փորձեցինք առաջինը զրուցել վերը նշված փաստի շուրջ, ով փաստեց․
-Նախ ցանկանում եմ արձանագրել, որ երբ Արթուր Վարդանյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին, միանգամից հայտարարվեց, որ տեռորիստական խումբ է հայտնաբերվել, ովքեր պետք է տեռորիստական ակտեր կատարեին։ Եվ, ինձ, որպես իրավապաշտպան բավական դժվար է եղել հանրային հարթակում ներկայացնելու, որ առաջինը՝ չի կարելի խախտել անմեղության կանխավարկածը եւ, երկրորդ, որ անձը ոչ միայն աղերս չունի որեւէ տեռորիստական գործառույթների հետ, այլ նա հայորդու մի տեսակ է, ում հայրը, որպես հերոս զոհվել է արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։ Իսկ որդին իր գործողություններով՝ շարունակողն ու կրողն է եղել իր հայրիկի գործունեության։ Ցավով, պետք է արձանագրեմ, որ մեր հանրությունը սիրում է սարքել հերոսներ, ապա նույն հերոսներից սարքել տականքներ։ Եվ ուղիղ տարիուկես, որպես <<տեռորիստի>> փաստաբան, փորձել եմ ապացուցել անապացուցելին։
Միանշանակ ճիշտ նկատեցիք, երկու օր առաջ ՄԻԵԴ-ը արձանագրեց այն, ինչը տեւական ժամանակ, որպես իրավապաշտպան բարձրաձայնում էի։ Մասնավորապես, որ ոչ միայն բացակայում է անձին տեւական ժամանակ կալանքի տակ պահելու հիմքերը, ինչը անթույլատրելի է, այլ նաեւ, որ անձի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում։
Լիահույս եմ, որ հետագայում այդ մշակույթը կձեւավորվի ՀՀ-ում․ առաջինը փողոցային արդատատություն չիրականացնել անձնաց նկատմամբ, եւ կալանքի նկատմամբ, որը ծայրահեղ միջոց է՝ լիազոր մարմինները բավականին ուշադիր լինեն։ Լիահույս եմ, որ սույն քր․ գործը պետք է ապագա չունենա եւ լիահույս եմ, որ մեղադրող կողմը՝ ի դեմս Գլխավոր դատախազության հետեւություններ կանի բուն քր․ գործի հետ։
Բազմիցս եմ արձանագրել, հիմա եւս փաստում եմ, որ այն հոդվածները, որոնք կարված են Արթուրի եւ սույն քր․ գործով անցնող անձանց նկատմամբ՝ դրանք ապագա չունեն։
ԶՐՈՒՅՑԸ՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ