Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են «Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Սեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրա Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com

Պարզապես, Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ. Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժումից հանրային ակնկալիքները շատ ավելին են, քան շաբաթը մեկ մի հանրահավաք ու երթ անելն է: Այս գործելաոճն ինչի՞ է հանգեցնելու:

— Իհարկե, սա ընդդիմության սխալն է: Ընդդիմությունը պետք է ավելի շատ քաղաքական լինի, պետք է ելույթներն ավելի շատ քաղաքական լինեն, այդ ելույթների մեջ ծրագիր պետք է լինի, որը կիրականացվի, ինչը, կարծես թե, դեռ չենք տեսնում: Իսկապես խնդիրներ կան ընդդիմության ներսում, որոնք կապված են ինչպես քաղաքական մոտեցումների, այնպես էլ ներկա ընդդիմության կառուցվածքի, ինստիտուտների բացակայության հետ: Կարծես թե, հիմա այս դադարը վերցնելով` փորձում են բյուրեղացվել, ինստիտուցիոնալիզացվել` հետագայում ավելի հզոր լինելու համար:

— «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը փորձում է առանձնանալ եւ իր պայքարն առանձին իրականացնել: Սա նշանակում է, որ «Դիմադրություն» շարժումն իրեն սպառե՞լ է, եւ նոր շարժում ձեւավորելու կարի՞ք կար, թե՞ սա պառակտում էր շարժման ներսում:

— Ո՛չ պառակտում էր, ո՛չ նոր շարժում ձեւավորելու կարիք կար, նա որոշեց դուրս գալ եւ գնալ ուրիշ գործով զբաղվել: Կարծում եմ` պարզապես Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականությունից դուրս գալ: Կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոց, տեսավ, որ իր մոտ չի ստացվում, որոշեց, որ էլ չի անելու նման բան:

— Արթուր Վանեցյանը ասում էր, որ մի քանի օրվա հարց է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց իր վերջին հարցազրույցներից մեկում շեշտում է, թե մի փոքր հումորով է դա ասել, պետք չէր այդպես ուղիղ հասկանալ: Որքանո՞վ է լուրջ այսպիսի մոտեցումը:

— Իհարկե, լուրջ չէ: Քաղաքականության մեջ մտնելուց գոնե պետք է պատկերացնես դեպի վերջը տանող ուղիները: Մինչդեռ շատ դեպքերում արվում է առաջին քայլը, առանց կոնկրետության հայտարարություններ են արվում եւ վերջ, կանգնում են այդտեղ: Սա քաղաքական մոտեցում չէ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»

— Ի վերջո, ինչո՞ւ չեն հաջողում փողոցում պայքարող ընդդիմադիրները` ծրագիր չունե՞ն, թե՞ ուղղակի չեն կարողանում այն իրագործել եւ մնում է «դամ պահելը»` հետեւելով Նիկոլ Փաշինյանի գործողություններին:

— Կա ծրագիր եւ ձեւեր, թե ինչպես ընդդիմությունն ավելի ակտիվ եւ կոշտ լինի, արտաքին ուժերից ավելի անկախ լինի: Այս ընդդիմությունը կա՛մ կդառնա ավելի հստակ աշխատող ընդդիմություն, կա՛մ ժամանակի ընթացքում, պարզապես, դուրս կգա քաղաքական հարթակից, որովհետեւ այլընտրանք չկա: Ի՞նչ է ընդդիմությունը, ըստ սահմանման` այն պետք է լինի վաղվա իշխանությունը: Այսինքն` ընդդիմությունը պետք է հանի այս իշխանությանը, եւ ինքը դառնա իշխանություն: Բայց հիմա այս ընդդիմության մոտ չենք տեսնում այդ քաղաքական որակները:

— Կարո՞ղ է մինչեւ ավելի հստակ աշխատող ընդդիմություն դառնան, արդեն ուշ լինի: Օրինակ, հուլիսի 1–ին դրված է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի հարցը, եւ այդ օրը նոր նախատեսված է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը:

— Իհարկե, կարող է ուշ լինել, ի՞նչ անենք, սա արդեն ընդդիմության խնդիրն է, որ չի կարողանում ավելի օպերատիվ արձագանքնել իրավիճակին:

— Կարծում եք` ստվերային պայմանավորվածությո՞ւն կա որոշ ընդդիմադիրների եւ իշխանության միջեւ, պարզապես, ժամանակ ձգելու:

— Չեմ կարծում, թե կարող են պայմանավորվածություններ լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, բայց կարող են լինել պայմանավորվածություններ իշխանության եւ արտաքին ուժերի ու ընդդիմության եւ արտաքին ուժերի միջեւ:

— Ակնարկում եք, որ երկուսն էլ արտաքին ուժերի ազդեցության տա՞կ են:

— Միշտ էլ այդպես է: Եկեք վերցնենք համաշխարհային պատմությունը` չի եղել գոնե մեկ հեղափոխություն, որտեղ չլինեին արտաքին ուժերի ազդեցություններ:

— Բայց չէ՞ որ Լաոն զարթնել էր, ազգային օրակարգի մասին էր խոսվում: Մի՞թե այս ամենը պաթոս էր:

— Լաոյի զարթնելն ի՞նչ, ոսկորը պետք է լինի քաղաքական, որ Լաոյով եւ այլն միս կպցնես: Ոսկորը չենք տեսնում: Պետք էր մտածել` եթե բերում ես այս սիմվոլը, ուրեմն` պետք է կարողանաս նաեւ այն շատ ավելի ճոխ աշխատեցնել:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ՉԷ, ՈՐ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ»

— Ի՞նչ է պետք, որ նոր թափ հավաքի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացնող պայքարը:

— Հստակորեն նոր դեմքեր են պետք, ցավոք, այս հանրահավաքների ժամանակ մեկ-երկու նոր քաղաքական գործիչ երեւաց: Այն էլ դժվար է ասել, թե նոր քաղաքական գործիչներ էին, ուղղակի, մինչ այս ավելի լուռ էին, հիմա առավել հնչեղ դարձավ նրանց ձայնը: Բայց ամենակարեւրը` նախեւառաջ պետք են նոր մտքեր, նոր գաղափարներ եւ գործողությունների նոր ծրագրեր:

— Նոր դեմքերն էլ անփորձ են, մենք հիմա այն իրավիճակո՞ւմ եք, որ կարող ենք թույլ տալ մեզ նոր փորձարկումների ենթարկվել:

— Իսկ փորձառություն ունեցողներն ի՞նչ արեցին: Այո, թող չլինեն փորձառություն ունեցող, բայց գոնե պատկերացում ունենան: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հիմա չէ, որ իրեն պահում է իրավիճակին ոչ ադեկվատ: Այս ընդդիմությունը, փաստորեն, ընդունել էր արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երկրի լեգիտիմ ղեկավար է: Այսպիսի իրավիճակ Հայաստանում քիչ է եղել, որ ընտրություններից հետո չլինեին հետընտրական պրոցեսներ:

— Բայց չէ՞ որ ընդդիմությունը վիճարկեց արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:

— Սահմանադրական դատարան դիմելը հետընտրական պրոցես չէ: Մենք գիտենք` ինչ է հետընտրական պրոցեսը, տեսել ենք Օպերայի հրապարակ, տարբեր տիպի միջոցառումներ, որոնք հիմք էին տալիս թեկուզ դիվանագետներին, օտարերկրյա քաղաքական գործիչներին ասելու, որ կարող է պատահել այս իշխանությունն այդքան էլ չի ներկայացնում ժողովրդին: Անգամ շատ դեպքերում 10-15 տոկոս հավաքած ընդդիմությունը ոտքի էր կանգնում եւ ասում էր, որ իշխանությունն օրիանական չէ, իսկ հիմա ընդդիմությունը շատ ավելի բարձր տոկոս էր հավաքել, ու ձայն չհանեց: Սա էր առաջին խնդիրը, որ գնացին խորհրդարան ու մանդատներ վերցրին: Եվ այսքանից հետո տեսնում ենք, որ ընդդիմությանն այսօր որեւէ ձեւի բանակցություններում ուշադրություն չեն դարձնում: Արեւմուտքը, Ռուսաստանը, բոլորն աշխատելու են Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ այլընտրանք չկա: Ընդդիմությանը մնում է միայն զուտ ճնշման գործիքներն օգտագործել, ինչպես հանրահավաքներ անելն է եւ այլն:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՆՊԻՍԻ ՀԵՂՀԵՂՈՒԿ ՎԻՃԱԿ Է, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է»

— Ձմռանը ցուրտ է, գարնանը` անբարենպաստ, ամռանը` արձակուրդային: Մնում է հույսեր կապել թեժ քաղաքական աշնա՞ն հետ, որ իրավիճակ կարող է փոխվել:

— Ֆուտբոլային խաղերի ժամանակ միշտ ասում էին, որ արեւը, անձրեւ խանգարում է մեր ֆուտբոլիստներին` հաշվի չառնելով, որ արեւն ու անձրեւը խանգարում է նաեւ մեր հակառակորդ թիմին: Ի՞նչ է նշանակում անբարենպաստ եղանակային պայմաններ, մենք տեսել ենք 1988-ի հանրահավաքները ձյան տակ: Այնպես որ, եղանակային պայմանները երկրորդական են: Կարծում եմ` ամռանն էլ ինչ-որ բան կարող է լինել, բայց ուշադրություն դարձրեք մի հանգամանքի, որ ամառ ասելով` պետք է հասկանալ մինչեւ օգոստոս, որովհետեւ օգոստոսին, ինչպես գիտեք, արձակուրդներ են բոլոր մակարդակներում:

— Բայց հենց օգոստոսի սկզբին է «Դիմադրություն» շարժումը պատրաստվում ներկայացնել իր վարչապետի թեկնածուին: Ավելին` խոսվում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանական ընդդիմության հնարավորության մասին: Այս գործընթացը պտուղ կտա՞:

— Կարծում եմ` վարչապետի թեկնածու ներկայացնել կարելի է, բայց հիմա ռեալ չէ խոսել, որ հնարավոր է ընդդիմությունը հասնի վարչապետի փոփոխության: Թող ներկայացնեն` ի՞նչ է խանգարում:

—  Այլեւս ռեալ չէ՞ նաեւ խոսել անցումային կառավարություն ձեւավորելու հնարավորության մասին, թե՞ կլինեն կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կա՛մ` ոչինչ:

— Հայաստանում առնվազն վերջին 4 տարվա մեջ այնպիսի հեղհեղուկ, ճապաղ վիճակ է, որ ամեն ինչ էլ հնարավոր է եւ ամեն պահի: Այնպես որ, շատ դժվար է պնդումներ անել, թե սա կլինի կամ սա չի լինի:

«ԽՆԴԻՐԸ ՌԴ–Ի ՁԵՌՔՈՒՄ Է` ԿՑԱՆԿԱՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼ ՀՀ–ՈՒՄ, ԹԵ` ՈՉ»

— Ստացվում է, որ իշխանությունն ի վիճակի չէ, ընդդիմությունն էլ չի կարողանում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել: Այս դեպքում` լուծումը ո՞րն է:

— Շատ ճիշտ ներակացրեցիք` իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունը` եւս, ուրեմն` հարցերը կլուծեն դրսից:

— Ձեր ասած դուրսն էլ այսօր խիստ բեւեռացված է` կա՛մ Արեւմուտք, կա՛ Ռուսաստան: Հետեւապես, ի՞նչ է սպասվում:

— Ճիշտն ասած, Արեւմուտք չեմ տեսնում այստեղ, այսօր միայն Ռուսաստան եմ տեսնում:

— Ռուսաստանն էլ կզբաղվի այս հարցով, երբ վերջացնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայո՞ւմ:

— Ո՛չ, Ռուսաստանը մեր մասին միշտ էլ հիշում է: Պարզապես, հիմա շատ հարմար իշխանություն ունի Հայաստանում նշանակված:

— Սա նշանակում է, որ մոտ ապագայում մեզ իշխանափոխություն չի՞ սպասվում:

— Այնուամենայնիվ, խնդիրը Ռուսաստանի ձեռքում է` կցանկանա իշխանություն փոխել Հայաստանում, թե` ոչ: Այսինքն` արդյոք Նիկոլ Փաշինյանը կգա մի պահ, որ ռուսների համար ձեռնտու չի լինի: Դեռւս չեմ տեսնում, որ այդ պահը հասունացել է:

— Բայց Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում հնարավոր բոլոր մեղքերի մեջ փորձում էր մեղադրել ռուսներին: Ինչպե՞ս կարող է նա ձեռնտու լինել Ռուսաստանին:

— Նիկոլի խոսքն արժեք չունի, նա շատ է սուտ խոսել: Տվյալ դեպքում` ինչ ուզում է ասի, փաստը մնում է փաստ, որ նա է բերել կանգնեցրել ռուսներին Արցախում: Դրանից հետո` ում ուզում է թող մեղադրի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода