Իշխանությունն իր թերակատարումներով հհ երրորդ հանրապետությունը հասցրել է կործանման եզրին. Մարտիրոսյան
ՆերքաղաքականԸստ քաղաքագետ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ` քաղաքական ճգնաժամը մեր երկրում, որը ձեւավորվել է 2020 թ. նոյեմբերի 9–ից հետո, ունի մեկ ակունք. իշխանությունը որեւէ կերպ չի կարողանում դառնալ սոլիդ` իր բնույթով, կարգով, ձեւով, բովանդակությամբ, իսկ ընդդիմությունը որեւէ կերպ չի կարողանում դառնալ այնպիսին, որը կկարողանա ակտիվ, օպերատիվ եւ բովանդակային ընդդիմախոսել եւ ներկայացնել առաջարկներ: Այս առումով քաղաքագետի կարծիքով` ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն իրենց գործառույթներում ունեն խորը թերություններ:
— Պետք է հասկանանք, որ այսօրվա ընդդիմությունը սովորում է մեր երկրում աշխատել ընդդիմություն: Սա մի պրոցես է, որի մեջ նա փորձում է գտնել ուղիներ, տեխնոլոգիաներ եւ դրանք կիրառել, բայց օրգանապես այդ երեւույթներն իրենը չեն: Նա այս մեկուկես տարվա ընթացքում դեռեւս սովորում է ընդդիմություն աշխատել: Նույն խնդիրը եւ վնաս հասցնելու առումով շատ ավելի խորը, ավելի ցավոտ ունի իշխանությունը: Նրանցից սպասումները շատ ավելի մեծ են, բայց իշխանությունը ոչ թե չի կարողանում, այլ իր թերակատարումներով ՀՀ երրորդ հանրապետությունը հասցրել է ուղղակի ձախողման եւ կործանման եզրին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ