Փոխարժեք: $ , ,
44 «Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». Մանրամասներ Այնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ-ի մեջ չենք. Բալասանյան Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը Ալիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն» Մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ. Արա Պողոսյան Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները 2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը Լավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը

Այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն. Մհեր Արմենիա

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, Հայաստանի վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (Մեսրոպյան): Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված օրենքի նախագծին, որով նախատեսվում է չեղարկել մի շարք պետական կոչումներ, այդ թվում` ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումները:

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՉԳԻՏԵՆ

- Ի՞նչ կասեք նախարարության այս որոշման մասին: Ի դեպ, այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիմքով մշակվել է նոր պետական մրցանակ` «Հանրապետություն»:

- Ես հետաքրքրվել եմ, պարզվում է, այն արվեստագետները, որոնք ժամանակին ստացել են վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ, կշարունակեն կրել համապատասխան կոչումները: Այսինքն` նախկինում տրված կոչումները ուժի մեջ են եւ չեն կարող չեղարկվել: Նույնիսկ երեկ հարցազրույցի ընթացքում այդ մասին խոսել էր փոխնախարարը եւ հաստատել: Այն, ինչ արվում է, արդեն միտված է ապագային, որպեսզի նշված կոչումներն այլեւս հանվեն:

- Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

- Կարող եմ միայն ասել, որ վատ է, երբ ուզում են հանել այդ կոչումները: Կոչումը պետության գնահատականն է, որը ստեղծագործողին ինչ-որ տեղ ոգեւորում, ինչ-որ տեղ շահագրգռում է: Ես շատ վրդովված եմ, որ պետք է այդ կոչումները վերացնեն: Ճիշտ է, թեպետ դրանք խորհրդային ժամանակներից մնացած կոչումներ են, բայց դրանք խթան են, որպեսզի ստեղծագործողը ներշնչանքով աշխատի: Սա անթույլատրելի քայլ է եւ հերթական անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները մշակույթ եւ արվեստ գնահատել չգիտեն, մեղմ ասած` հետաքրքրված չեն, որպեսզի արվեստագետները արժանանան պետական գնահատականի: Սա պարզապես արվում է նրա համար, որ ստեղծագործող մարդը հիասթափվի: Ամեն դեպքում, կոչումները չեն որոշում` արտի՞ստ է, թե` ոչ:

- Իսկ ի՞նչ եք կարծում` «Հանրապետություն» մրցանակը բովանդակային առումով հենց նույն կոչումնե՞րն է արտացոլելու:

- Ոչինչ չեմ կարող ասել: Կարծում եմ, մենք մեր երկրում այնքան չլուծված խնդիրներ ունենք, որ առնվազն տեղին չէ գոնե այս ժամանակահատվածում նման հարցերով զբաղվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, եւ պետք է այնպես անել, որ ապահովության զգացում լինի երկրում: Հաճախ ենք սահմանին մի նոր զոհ ունենում, տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանության դեպքերը: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, իսկ իշխանությունները լծվել են կոչումներ չեղարկելու գործին: Դրանով որեւէ հա՞րց է լուծվելու: Իհարկե, ո՛չ: Դեռ այն ժամանակ, երբ այս իշխանությունները Մշակույթի նախարարությունը միացրին ԿԳՄՍ նախարարությանը, կարելի էր եզրակացնել, որ նրանք հետաքրքրված չեն, որպեսզի Հայատանում զարգանան արվեստն ու մշակույթը:

- Բազմաթիվ արվեստագետներ պնդում են, որ կարիք կա նորից վերաբացելու Մշակույթի նախարարությունը: Դուք է՞լ ունեք այդ մտահոգությունը:

- Միանշանակ, Մշակույթի նախարարությունը պետք է լինի լրիվ առանձին ինստիտուտ եւ պետք է գործի ինքնուրույն: Հենց արվեստի եւ մշակույթի ոլորտում մենք ունենք զանազան խնդիրներ: Այնպես չէ, որ այսօր մեր մշակույթը ծաղկում է: Եթե վերաբացվի Մշակույթի նախարարությունը, կարծում եմ, շատ դրական հետեւանքներ կունենա: Բայց, համոզված չեմ, որ այս իշխանությունները կգնան այդ քայլին:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


44 «Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». ՄանրամասներԱյնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ-ի մեջ չենք. ԲալասանյանԱդրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքըԱլիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն» Մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ. Արա ՊողոսյանԼավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետԹշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչըԱնհնար է հավատալ, որ սա տեղի է ունենում 21-րդ դարում. Նոբել Առուստամյանը` Արցախում տեղի ունեցածի մասինԼավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրըՆոր առաջարկ Վարդան Ղուկասյանին․ Մարությանը պատրաստ է համագործակցել (Տեսանյութ)Մեծ խաղում Հայաստանի ոտնատակ գնալու ռիսկերը միայն ավելանում ենՀենց այնպես չէ, որ ամերիկացիները վազեցին Նիկոլին գրկներն առնելուՎիտալի Բալասանյանի ձերբակալության լուրը հերքվել էՍիսիանում եւ Գորիսում գոյացած հերթերը օրվա իշխանության անգործության հետեւանքն է. ԴանիելյանԱդրբեջանցիները առեւանգել են Վիտալի ԲալասանյանինԱլիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»«Սա ոչ ոքի սեփականությունը չի». Գագիկ Մելքոնյանը՝ Եռաբլուր այցը արգելելու մասինԴատախազը գործը հանձնել է դատարան, գրեթե բացառում եմ, որ հիմա Աշոտյանին ազատ կարձակեն. փաստաբանՔանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել ՀՀ, հորդորում ենք չվառել բնակարանները․ԱԻՊԾՀարթակը պետք է զբաղեցնեն մահապարտները. Նաիրա ԶոհրաբյանԱլլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասինԲաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև ՍտեփանակերտՎիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՄխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու եւ իր կոչը հրապարակելու համար Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴՇՏԱՊ. Պատրաստ եմ ստանձնել Ռ. Վարդանյանի շահերի պաշտպանությունը և գնալ Բաքու. Հայտնի փաստաբանը գրառումըԵթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, նրա իրավունքները կպաշտպանենք. ՊեսկովՍամվել Բաբայանի խոսքերից հետո ադրբեջանցիները սկսել են ավելի խիստ ստուգել մարդկանց. պատգամավորԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին դրդում են դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ դրանով ՌԴ-ին փորձելով հեռացնել Հարավային Կովկասից«Фантазер и лицемер». եթե ավել բան գիտես, կիսվիր. Զախարովան` Մակրոնի հայտարարության մասին (Video)Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջԱդրբեջանի ԱԳՆ-ն վերսկսել է տաղտկալի խոսակցությունը «միլիոն փախստակաների մասին» եւ պահանջել նրանց վերադարձը ՀՀԳորիս-Ստեփանկերտն է, ծանրաբեռնվածությանը չի դիմանում. ԼուսանկարԻնչպես են առեւանգում Ռուբեն Վարդանյանին. Առաջին կադրերը (Տեսանյութ)Սյունիքը, Տավուշն ու Վայոց Ձորը պաշտպանելուց առաջ մենք պետք է պաշտպանենք մեր թիկունքը՝ հեռացնելով ՀՀ դե ֆակտո իշխանություններին. Գրիգոր Մարտիրոսյան ժամը՝ 18.00-ին լինելու եմ Հանրապետության Հրապարակում, միացում. Գեւորգ ԳեւորգյանՉեղարկվում է High Fest-ի որոշ միջոցառումներԱդրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկար են տարածել Մտնում է ու աչքիդ առաջ սպանում երեխայիդ, մորթում ծնողներիդ ու...Սարսափազդու մանրամասներ այսօրվա Ստեփանակերտից ներկայացնում է հոգեւորականըԱմուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Բացառիկ մանրամասներՊետք է ապահովել երկրների ինքնիշխանությունը և օրենսդրությունը․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՓաշինյանը հրադադար է ստորագրել. ՀՀ-ն իր մասով ամեն ինչ կատարել է, չեն կատարել ՌԴ-ն ու ԱդրբեջանըՌԴ-ն հայ ժողովրդի համար միշտ առավելագույնն է արել, հարաբերությունները երբեք չենք սրել․ ԶախարովաԱդրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք բացելու և ռազմական գործողության նպատակ չունի․ Հաջիև Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է. Մանրամասնում է կինը«ՕՄԵԳԱ» ԱՐՈՆ ԱՊԱՍՏԱ՞Ն Է ՓՆՏՐՈՒՄ8:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42.500 անձ է հատել ՀՀ սահմանըՑավոտ է հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է. ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода