Մանդատները շուտ էր պետք դնել. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Մանդատները շուտ էր պետք դնել: Դժվար է հիշատակել մի պետություն, այն էլ խորհրդարանական կառավարման համակարգով, որտեղ ընդդիմությանը մանդատներից զրկել են: Նման աբսուրդ չկա որեւէ տեղ եւ միայն մեր երկրում կարող ենք «ժողովրդավարության բաստիոն» կոչվելով՝ պատգամավորներին զրկել իրենց մանդատներից: Ի՞նչ է ստացվում, ստացվում է,որ շատ ավելի ճիշտ էր ժամանակին այդ մանդատները դնել, այլ ոչ թե կառչել դրանցից, ստացվում է, որ այս նվաստացուցիչ շոուն աշխատելու է միայն մանդատից զրկվողների դեմ: Եթե ամիսներ առաջ դնեին մանդատները, կստեղծվեր իրական խորհրդարանական ճգնաժամ, իսկ սենց գնալով ճգնաժամը ոչ թե սկսվում է, այլ ավարտվում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: