Էրդողանը Զելենսկու հետ կքննարկի Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցը, ռուսական կողմը համաձայնել է․ լրատվամիջոցներ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար 22 տարեկան աղջիկը սոցիալապես ապահով ընտանիքից էր, սովորում էր ԵՊԲՀ 4-րդ կուրսում Պայթյունի գործում առկա ապացույցները վկայում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել անզգուշությամբ. Քյարամյան Ի հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ Ապրում եմ, որ դու էլ ապրես, կսպասեմ այնքան ժամանակ մինչև իմ սիրտն էլ դադարի զարկել․ Հերոսածին մայրիկի ցավոտ խոսքերը Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ) ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ... Պակասում ենք, քչանում ենք, փոքրանում...Աստված Լուսավորի անմեղ Զոհերի հոգիները


ՄՈՒ­ՏԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԴԱ­ՐԱՇՐ­ՋԱ­ՆԸ»

Վերլուծություն

Հու­լի­սի առա­ջին օրը «պա­տա­հա­կա­նո­րեն» հա­մընկ­նում են եր­կու իրա­դար­ձու­թյուն` ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վա­քը և ԱԺ ար­տա­հեր­թը, որին խուն­տան մտա­դիր է պաշ­տո­նանկ անել Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նին և Վա­հե Հա­կո­բյա­նին. «Ազգա­յին ժո­ղո­վի խոր­հուր­դը հա­մա­ձայ­նու­թյուն է տվել  2022 թվա­կա­նի հու­լի­սի 1–ին ժա­մը 11:00–ին, նա­խա­ձեռ­նո­ղի սահ­մա­նած օրա­կար­գով և ժամ­կե­տում Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նստաշր­ջան գու­մա­րե­լուն»:

ՑՈՒ­ՑԱԴ­ՐԱ­ԿԱՆ ԲԵՍՊ­ՐԵ­ԴԵԼ. ԵՆԻ­ՉԵ­ՐԻ­ՆԵ­ՐԻ ԻՆՍ­ՏԻ­ՏՈՒ­ՏԸ

Իսկ իրա­կա­նում խուն­տան ընդ­դի­մա­դիր մի քա­նի գոր­ծիչ­նե­րի վա­ղուց է վերց­րել նշա­նա­ռու­թյան տակ՝ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, որը Փա­շի­նյա­նին հրա­պա­րա­կավ «արա»–ով է դի­մել, Վա­հե Հա­կո­բյա­նը, որը չի ներ­վում սյու­նյաց հայ­հո­յանք­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար եւ հայ­տա­րա­րել է, թե «Նի­կո­լը քա­ղա­քա­կան դի­ակ է», ու էլի մի քա­նի­սը: Բայց կոնկ­րետ այս եր­կու հո­գու մա­սով Նի­կո­լը որո­շում ու­նի նրանց զրկել պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տից` բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի պատր­վա­կով, թե­եւ, ԶԼՄ–նե­րի տե­ղե­կու­թյուն­նե­րով, ցու­ցակն այս­քա­նով չի ավարտ­վում, եւ առա­ջի­կա­յում այլ անուն­ներ եւս կլսենք, որոնց պատ­րաստ­վում են ման­դա­տից զրկել` ցու­ցա­կը բաղ­կա­ցած է 10 հո­գուց:

Իսկ տխրահռ­չակ Գ. Ջհան­գի­րյա­նի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու վե­րա­բե­րյալ վա­րույ­թի հա­րու­ցու­մը մերժ­վել է:

Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի նա­խա­գա­հի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Գ. Ջհան­գի­րյա­նին կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու հար­ցը քննար­կե­լու կա­պակ­ցու­թյամբ ձև­ա­վոր­ված հանձ­նա­խումբը որո­շել է մեր­ժել կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու վե­րա­բե­րյալ վա­րույ­թի հա­րու­ցու­մը: Հանձ­նա­ժո­ղո­վը գտել է, որ մոն­տաժ­ված ձայ­նագ­րու­թյան հի­ման վրա անհ­նար է սկսել դա­տա­վո­րի կամ Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի ան­դա­մի նկատ­մամբ կար­գա­պա­հա­կան վա­րույ­թի հա­րու­ցում: Մինչ­դեռ մի­ջազ­գա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ մի շարք երկր­նե­րում, դա­տա­վո­րին կա­րող են պատ­ժի են­թար­կել, պար­զա­պես ինչ–որ կող­մի կամ այլ ան­ձի հետ, ոչ ֆոր­մալ հան­դի­պե­լու ու գործ­նա­կան հարց քննար­կե­լու հա­մար: Օրի­նակ` ԱՄՆ–ում, ան­գամ ֆե­դե­րալ գոր­ծա­կալ մար­դուն կա­րող են 3 տա­րով հե­ռաց­նել պաշ­տո­նից, եթե նա հա­մա­ձայն­ի «օգնե­լու» պատր­վա­կով առանձ­նազ­րույց ու­նե­նալ որևէ մե­կի հետ, լսել գան­գա­տը և կապ չու­նի, այդ առանձ­նազ­րույ­ցում նա կհա­մա­ձայն­ի՞, թե՞ կմեր­ժի օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լը: Փաստն ան­գամ, որ նման խո­սակ­ցու­թյուն է կա­յա­ցել, ար­դեն իսկ նրան չե­զո­քաց­նե­լու առիթ ու բա­վա­րար պատ­ճառ է: Բայց ոչ Նի­կոլս­տա­նում, ուր ամեն ինչ որոշ­վում է կա­պի­տու­լյան­տի ձախ ոտ­քի ցան­կու­թյամբ:

Եթե ցու­ցադ­րա­բար կոծ­կում են Արա­գա­ծոտ­նում տե­ղի ու­նե­ցած առանձ­նա­հա­տուկ ցի­նիկ զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյու­նը, ապա նաև չպետք է զար­մա­նալ, որ ցու­ցադ­րա­բար պար­գև­ատր­վում են ցու­ցա­րար­նե­րի հան­դեպ առա­վե­լա­գույն ծանր ոճիր գոր­ծած ենի­չե­րի–ոստի­կան­նե­րին: Մաս­նա­վո­րա­պես՝ մա­մու­լում մի ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն է տեղ գտել այն մա­սին, թե ինչ­պես է Դի­մադ­րու­թյան շարժ­ման ըն­թաց­քում մի ցու­ցա­րա­րի եր­կու մա­տով շնչա­հեղձ արած ոս­տի­կան Ար­թու­րը կա­րիե­րա­յին աճ գրան­ցել: Ոչ մի­այն քրե­ա­կան գործն է փակ­վել՝ հա­րուց­ված կոնկ­րետ այդ դրվա­գով, այ­լև խեղ­դո­ղը «մի գի­շե­րում» դար­ձել է դա­սա­կի հրա­մա­նա­տար, և սա՝ այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից մա­տուց­վել որ­պես ժո­ղովր­դա­վար եր­կիր: Հա­մե­մա­տու­թյան կար­գով հի­շեց­նենք, որ ԱՄՆ–ում հա­ման­ման դեպ­քի պատ­ճա­ռով, երբ սպի­տա­կա­մորթ ոս­տի­կա­նը խեղ­դե­լով սպա­նել էր սև­ա­մոր­թին, որն այն­քան էլ բա­րի վար­քի տեր մե­կը չէր, իսկ ավե­լի ճիշտ` թափթ­փուկ էր, իրա­վա­պա­հին ոչ մի­այն ազա­տել էին աշ­խա­տան­քից, այ­լև դա­տել ամե­նա­դա­ժան կեր­պով:

Մեկ ու­րիշ սահմռ­կե­լի դրվագ, որը ներ­կա­յաց­րել է փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Պարզ­վում է, որ ապ­րի­լի 7–ից մար­դը բան­տում հա­ցա­դուլ է անում, այ­սօր էլ մա­հա­նում է, իսկ բան­տե­րի մո­նի­թո­րին­գի հա­մար տաս­նա­մյակ­նե­րով ճոխ դրա­մաշ­նորհ­ներ ստա­ցող իրա­վա­պաշտ­պան ՀԿնե­րից ծպտուն ան­գամ չենք լսում»: Ավե­լի վաղ լրատ­վա­մի­ջոց­նե­րը հայտ­նել էին, որ քա­ղա­քա­ցի Ա. Մ.–ն 2022 թվա­կա­նի ապ­րի­լի 7–ից «Արմա­վիր» ՔԿՀ հիմ­նար­կում է, և այդ օր­վա­նից էլ հայ­տա­րա­րել է հա­ցա­դուլ: Ա. Մ.–ն հա­ցա­դուլ էր հայ­տա­րա­րել` առանց իր ներ­կա­յու­թյան դա­տա­րա­նի վճիռ կա­յաց­նե­լու և դա­տավճ­ռի հետ հա­մա­ձայն չլի­նե­լու պատ­ճա­ռով:

ԱՅՍ ԱՂԵ­ՏԸ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵԼ ԿԼԻ­ՆԻ՞

Baran

Լրիվ աղ­բա­նո­ցի է վե­րած­վում և սահ­մա­նադ­րա­կան ար­դա­րա­դա­տու­թյու­նը: Ստյո­պիկ Սա­ֆա­րյա­նի քույ­րը (առանց մեկ­նա­բա­նու­թյան) կարգ­վում է ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու: Իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նի խոս­քով. «Ամեն նոր առա­ջադ­րում կա­րև­որ պաշ­տոն­նե­րում գա­լիս է լրա­ցու­ցիչ ու ավե­լի հիմ­նա­վոր հաս­տա­տե­լու, որ նա ատում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Նա Ալի­և­ից ավե­լի շատ է ատում իմ պե­տու­թյունն ու Հայ­րե­նի­քը: ՍԴ դա­տա­վո­րի պաշ­տո­նում նի­կո­լյան իշ­խա­նու­թյունն առա­ջադ­րել է Սե­դա Սա­ֆա­րյա­նին: Հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը ստիպ­ված կլի­նի լրիվ նոր պե­տու­թյուն կազ­մա­վո­րել, զրո­յից նոր պե­տու­թյուն: Այլ կերպ անհ­նար կլի­նի»:

Կա­տար­վում է այն, որ Դա­տա­խա­զու­թյունն Ան­նա­յի մի­ջո­ցով է՛լ ավե­լի ՔՊ–ացնե­լուն զու­գա­հեռ Նի­կո­լը ՍԴ–ում իր դիր­քերն է ու­ժե­ղաց­նում՝ հա­մա­կարգ մտցնե­լով մի կեր­պա­րի, որի կյան­քի գործն է եղել ու է երկ­րորդ ու եր­րորդ նա­խա­գահ­նե­րի դեմ պայ­քա­րը: Այս տի­կի­նը հայտ­նի է հատ­կա­պես Մար­տի 1–ի գոր­ծի վե­րա­բե­յալ իր կեց­ված­քով: Թե որն է լի­նե­լու Սե­դա­յի բա­նու­գոր­ծի անու­նը ՍԴ–ում, ըստ էու­թյան, պար­զից էլ պարզ է. սա գա­լու է՝ բա­ցա­ռե­լու ցան­կա­ցած հա­կա­իշ­խա­նա­կան ընդվ­զում, վե­րահս­կե­լու ու զե­կու­ցե­լու է իրա­վի­ճա­կի մա­սին իր վե­րա­դա­սին՝ Նի­կո­լին՝ բա­ցա­ռե­լու ինք­նիշ­խա­նու­թյան ցան­կա­ցած նշույլ հա­մա­կար­գում: ՍԴ–ն դառ­նում է ՔՊ–ի մաս­նա­ճյուղ այն­պես, ինչ­պես ողջ դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կարգն ու Հա­յաս­տա­նի  Հան­րա­պե­տու­թյունն ընդ­հան­րա­պես:

Իսկ պրո­ֆե­սի­ո­նալ դա­վա­ճան Վի­գեն Խա­չատ­րյանն էլ լայ­նո­րեն բա­ցեց պղծու­թյան նոր և մեծ պա­տու­հան: Նա ասել է (ներ­կա­յաց­նում ենք առանց խմբագրման). «Մարդ զի­ջում է էն, ինչ որ իրան­նազի­ջել նշա­նա­կու­մա ոչ ինչոր ու­նես քոն­նա, զի­ջես, բայց եթե քո­նը չի, եթե հա­զար ան­գամ ասես՝ իմ­նա, ոչ ոք չի հա­մա­ձայն­վիկա պատ­մա­կան ար­դա­րաւ­թյուն, կա պատ­մա­կան իրո­ղու­թյուն, բայց չի կա­րե­լի իրո­ղու­թյունն առ­հա­մար­հել ու խո­սալ ադա­րու­թյու­նից. դա նշա­նա­կու­մա վտան­գել Ար­ցա­խի գյու­ղերն ու Հան­րա­պե­տու­թյու­նը Հա­յաս­տա­նի»: Նախ­կին պատ­գա­մա­վոր, քա­ղա­քա­գետ Ար­ման Աբո­վյա­նի գնա­հատ­մամբ. «Հա­մոզ­ված եմ, որ այս թրքա­հա­ճո, ադր­բե­ջա­նա­մետ, ստա­հոտ, անգ­րա­գետ և հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյան հետ­քե­րով ԱՆ­ՊԱՅ­ՄԱՆ պետք է «գնան» հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը:

Այս պա­րա­գա­յում ես հա­մա­րում եմ, որ այս ան­ձի հա­մար ամեն­աճիշտ քայ­լը կլի­նի նա, որ ին­քը չթաքն­վի ԱԺ պատ­գա­մա­վո­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան «տակ» և ին­քը` իր հո­ժար կամ­քով ներ­կա­յա­նա հա­մա­պա­տաս­խան «տեղ» խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք տա­լու հա­մար` իսկ եթե նա ան­մեղ է ապա պատ­շաճ բա­ցատ­րու­թյուն տա թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված իր այս թրքա­հա­ճո և ադր­բե­ջա­նա­մետ հայ­տա­րու­թյու­նը»:

«Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ար­թուր Ղա­զի­նյանն էլ գրում է. «Որքան էլ որ տա­րօ­րի­նակ թվա, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում երաշ­խա­վո­րում է Ար­ցա­խի նա­խա­գահ Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը:

Բա­ցատ­րեմ թե ին­չու:

Եթե Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը սպա­սար­կում է «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» փա­շի­նյա­նա­նա­կան օրա­կար­գը և կողմ է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում մնա­լուն, ապա Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը ստա­նում է այդ ուղ­ղու­թյամբ գոր­ծե­լու ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին լե­գի­տի­մու­թյուն»: Պատ­գա­մա­վո­րի հա­մոզ­մամբ` եթե Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը որո­շի, որ չի ցան­կա­նում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում և այդ ուղ­ղու­թյամբ ձեռ­նար­կի գոր­ծուն քայ­լեր, ապա Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյու­նը կդառ­նա օրե­րի տեխ­նի­կա­կան խնդիր:

Բայց,մեղմ ասած, խնդիրն այն­քան էլ տեխ­նի­կա­կան չէ: Թրքահ­պա­տակ կա­պի­տու­լյան­տը ցու­ցադ­րա­բար բու­ծում է 21–րդ դա­րի ենի­չե­րի­նե­րի (ի դեմս պար­գև­ատր­վող ոճ­րա­գործ սա­դիստ ոս­տի­կան­նե­րի) և «հա­մի­դի­ե­նե­րի» (ի դեմս Արա­գա­ծոտ­նի ՔՊ–ական բան­դա­յի), բա­ցա­հայտ ակ­նար­կե­լով` պայ­քա­րե­լու է իր իշ­խա­նու­թյան հա­մար մին­չև վեր­ջին հա­յը և մին­չև Հա­յոց հո­ղի վեր­ջին կտո­րը: Առա­վել ռե­ալ է Ար­մեն Աշո­տյա­նի գնա­հա­տա­կա­նը. «Գու­ցե այս պա­հին սրի­կա­յին մեր երկ­րի ճա­կա­տագ­րի հետ խա­ղա­լուց քշող մարդ­կանց քա­նա­կը բա­վա­րար չէ:

Բայց վստա­հա­բար երկ­րի փլուզ­ման հա­մար թիվ մեկ մե­ղա­վո­րի կյան­քը դժոխ­քի վե­րա­ծե­լու հա­մար հայ­րե­նա­տեր եւ բաց­ված աչ­քե­րով մարդ­կանց քա­նա­կը լի­ո­վին բա­վա­րար է:

Դու հան­գիստ չես ապ­րե­լու, հան­գիստ չես շնչե­լու, հան­գիստ չես աշ­խա­տե­լու:

Ամե­նու­րեք քեզ հե­տապն­դե­լու են զոհ­ված­նե­րի հո­գի­նե­րը, գե­րե­վար­ված­նե­րը ճա­կա­տագ­րե­րը, գե­րեզ­ման չու­նե­ցող­նե­րի ուր­վա­կան­նե­րը, գե­րեզ­ման կորց­րած­նե­րի անեծք­նե­րը եւ հա­րյուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի վրե­ժը:

Եւ ար­դա­րու­թյու­նը, որ­քան էլ ու­շա­նա, մեկ է, վե­րա­կանգն­վե­լու է»:

Իսկ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի լա­վա­տե­սու­թյունն այն­քան էլ չենք կի­սում, բայց հոր­դո­րում ենք քա­ղա­քա­ցի­նե­րին առանց նա­զու­տու­զի գալ հրա­պա­րակ, մաս­նակ­ցել ակ­ցի­ա­նե­րի: «Այս ըն­թաց­քում մենք անում ենք աշ­խա­տանք, որը հա­սա­րա­կու­թյան աչ­քին տե­սա­նե­լի չէ: Մենք շատ պարզ մարդ­կանց ասել ենք, որ փո­ղո­ցա­յին 24–ժա­մյա ակ­ցի­ա­նե­րի ին­տեն­սի­վու­թյու­նը փոքրինչ քչաց­նում ենք, բայց այդ ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծում ենք շար­ժումն ընդ­լայ­նե­լու, կազ­մա­կեր­պա­կան, քա­ղա­քա­կան և մնա­ցած հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար»,– ասել է Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը՝ վստա­հեց­նե­լով, որ պայ­քա­րը շա­րու­նակ­վե­լու է նոր թա­փով: «Շար­ժու­մը նոր թափ է ստա­նա­լու: Կգա ժա­մա­նա­կը, կտես­նեք: Ոչ թե պետք է մարդ­կանց ամեն օր ասենք՝ այս ամե­նը շա­րու­նակ­վում է, այլ պար­տա­վոր ենք իրոք գի­շերցե­րեկ աշ­խա­տել և աշ­խա­տան­քով ցույց տալ ար­դյուն­քը»,– ասել է Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը: Գլխա­վոր խնդի­րը, նրա խոս­քով, ոչ թե ժա­մա­նա­կա­վոր հա­ջո­ղու­թյունն է, այլ շարժ­ման վերջ­նա­կան ար­դյուն­քը. «Մենք ըն­թաց­քում ըն­դու­նել ենք ցա­վոտ որո­շում­ներ, որոնք, հնա­րա­վոր է, շատ մարդ­կանց հա­մար այդ պա­հին հաս­կա­նա­լի չեն եղել, որով­հե­տև շատ փա­կագ­ծեր հնա­րա­վոր չի լի­նում մին­չև վերջ բա­ցել, բայց մենք պա­տաս­խա­նա­տու ենք շարժ­ման հա­ջո­ղու­թյան ու վերջ­նար­դյուն­քի հա­մար»:

Մի­գու­ցե ընդ­դի­մա­դիր­նե­րի առա­ջար­կա­ծը լա­վա­գույ­նը չէ, սխալ­նե­րը շատ են, բայց «չհա­վան գի­տու­նի­կի» կեց­ված­քով ոչինչ չա­նե­լը հա­զա­րա­պա­տիկ վատ­թար է, դա հա­վա­սար է հան­ցակ­ցու­թյան: Ոչինչ չա­նո­ղը Կաս­կա­դի սրճա­րա­նում մի օր կտես­նի, որ շուրջ­բո­լո­րը թուր­քե­րեն են խո­սում` «Երև­ան բի­զիմ­դիր»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Բաժանորդագրվելով մեր Տելեգրամ ալիքին` Հ. Գալաջյանի վերլուծությունները կարդացե՛ք 5 ժամ շուտ, քան այն հրապարակվում է կայքում

Իսկ 10 ժամ շուտ այն կարող եք կարդալ «ԻՐԱՎՈՒՆՔ»–ի տպագիր համարում:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել ենԷրդողանը Զելենսկու հետ կքննարկի Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցը, ռուսական կողմը համաձայնել է․ լրատվամիջոցներՈրոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեցԿատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար«Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ ու փախչող մարդիկ կան». ՓաշինյանՄաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալուՇվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքըԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները խնդրել են Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելԱնցած շաբաթ աշխարհում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է 20 տոկոսով․ ԱՀԿ22 տարեկան աղջիկը սոցիալապես ապահով ընտանիքից էր, սովորում էր ԵՊԲՀ 4-րդ կուրսումՊայթյունի գործում առկա ապացույցները վկայում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել անզգուշությամբ. ՔյարամյանԻ հիշատակ «Սուրմալուում» զոհվածների. կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբԱպրում եմ, որ դու էլ ապրես, կսպասեմ այնքան ժամանակ մինչև իմ սիրտն էլ դադարի զարկել․ Հերոսածին մայրիկի ցավոտ խոսքերըԿառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ)ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ...Պակասում ենք, քչանում ենք, փոքրանում...Աստված Լուսավորի անմեղ Զոհերի հոգիներըՊայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է (ֆոտո)Երբ կորցնում ես, ցավոք նոր ես զգում, թե ինչ կորցրեցիր ու սկսում ես գնահատել քեզանից խլված կյանքդ․ Բերձորի դպրոցի տնօրենը հեռանում է վերադառնալու հույսովԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չենՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 38 ահազանգ է ստացվելԱդրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերիների հետ«Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ»․ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել«Հրապարակ». Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմՀզոր հարվածների շարք Խարկովում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է ԿոտոլյանըԳերմանիան ցանկանում է վերադարձնել իր այն հողերը, որոնք անցել են ԼեհաստանինՇարունակում են ոչնչացնել հայ ժողովրդին. Գայանե ՆերսիսյանՆա բացառիկ էր Մերժելով Սերժ Սարգսյանին` մերժեցիք պետականությունըՍիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնՄարգարիտա Սիմոնյանը դատի է տվել Google-ինՋոնի Դեփը վերադառնում է կինո որպես ռեժիսոր Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mai16-ամյա անչափահասին երկաթե ձողերով ծեծի ենթարկելու միջադեպի հետքերով ․ Միջադեպը քաղաքական ենթատեքստ ունիՇիացու. թարմ պահել մաշկը ողջ օրըԶտարյուն արցախցի, ով բոլոր պատերազմներում ցույց է տվել իր նվիրվածությունը Արցախ աշխարհինՋենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի երկրորդ եւ այս անգամ՝ շքեղ հարսանիքըvԱրցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով հերթական երեխան է ծնվելԿկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համարՌուսաստանի Սևծովյան նավատորմի նոր հրամանատար է նշանակվելԲացվել են «Առյուծի»դարպասները, սպասվում է կտրուկ շրջադարձ. Աստղաբանի բացառիկ կանխատեսումըՏիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվելՆերկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակԻնչի՞ կարող է հանգեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումըՄայրդ իր մեջ ուժ գտավ, ու դու նորից վերածնվեցիր. երկնային ծնունդդ շնորհավոր, Մխո ախպեր. դու, քո տեսակը պիտի ապրեր...Արամ Գեւորգյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ