Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Մինչև 2023-ի վերջ Արցախում 3700 ընտանիք ապահովված կլինեն բնակարանով. Նախարար.InfoPort.am

Հասարակություն

Ետպատերազմյան Արցախը փորձում է վերադառնալ խաղաղ բնականոն կյանքի: Հանրապետությունում հրադադարի հաստատումից հետո հաջորդ իսկ օրը սկիզբ առած շինարարական աշխատանքները անցած մեկ տարվա ընթացքում ավելի լայնածավալ և մասշտաբային բնույթ են կրում: Այս օրերին Արցախը մի մեծ շինհրապարակ է հիշեցնում: Ամենուր շինարարական եռուզեռ է, գրեթե յուրաքանչյուր փողոցում լսվում է անդադար աշխատող շինտեխնիկայի աղմուկը:   

Ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում սկսվել ու այժմ էլ շարունակվում են ավելի քան 3700 բնակելի տների կառուցման աշխատանքները: Դրանք նախատեսված են հիմնականում տեղահանված, զոհված, անհայտ կորած և այլ սոցիալական խմբերի պատկանող արցախցիների համար:  3700 տներից 1065-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով են կառուցվում: Դրանցից 300-ը 2021 թվականի վերջին արդեն շահագործման են հանձնվել, մնացած 765-ը շահագործման կհանձնվեն մինչև 2023 թվականի ավարտը:

Հերքելով ասեկոսեները` նախարար Սարգսյանը նշում է, որ շինաշխատանքներում ներգրավված են Արցախում գործող բոլոր շինկազմակերպությունները. «Եվ դեռ աշխատուժի կարիք է զգացվում, շինարարներ ենք հրավիրում նաև Հայաստանից: Շինաշխատանքների ծավալներն էլ բաշխվում են ըստ կազմակերպությունների ներուժի, հնարավորությունների և տեխնիկական պոտենցիալի: Այնպես որ այստեղ ամեն ինչ պարզ է, թափանցիկ և տրամաբանված»: 

Բացի «Հայաստան» հիմնադրամի միջոցներից, Արցախում բնակարանաշինության գործում խոշոր ներդրումներ են կատարում նաև Հայաստանի ու Արցախի կառավարությունները: Բնակելի շենքերը Արցախում կառուցվում են ապաստարաններով, որոնք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին՝ ունեն ջրի պահեստավորման համար հսկայական տարաներ, լոգասենյակ, զուգարան ու քնելու համար նախատեսված սենյակներ: Բնակարանները բնակիչներին հանձնվում են ամբողջովին վերանորոգված և գույքի հետ միասին, որը նույնպես տրամադրում է պետությունը: 

Ինչպես նշում է նախարարը, բացի նոր բնակարանների և տների կառուցման ծրագրից պատերազմից հետո Արցախում լայն թափ առավ առկա չբնակեցված բնակֆոնդի վերանորոգման աշխատանքները, ինչը հնարավորություն տվեց արագ լուծել ամենախոցելի խմբերի տանիքով ապահովման խնդիրը: «Օրինակ` 2021 թվականին ընդհանուր առմամբ վերանորոգել է 2800 տուն: Դա հիմնականում շրջաններում գտնվող, բաց վաղուց ի վեր լքված տներ էին: Վերանորոգումից հետո դրանք դարձան հարմարավետ, բոլոր չափանիշներին համապատասխանող բնակարաններ: Ի դեպ ամբողջ գույքն էլ բնակիչներին տրամադրեց պետությունը: Ներկայումս բոլոր այդպիսի տները վերանորոգվել են: Հիմա արդեն մեր ուշադրությունը ամբողջովին սևեռված է նոր բնակարանների և տների կառուցման ծրագրերի վրա»,- նշում է նախարարը:   

Նախարար Սարգսյանի հետ հանգստյան օրերին այցելեցինք նաև շինհրապարակներ` սեփական աչքով տեսնելու կատարվող աշխատանքի ծավալները և որակը: Խոստովանենք, որ նախարարի այցը պլանավորված չէր և շինարարները այդ մասին զգուշացված չէին: Չնայած դրան` մեր այցելած բոլոր շինհրապարակներում  աշխատանքային եռուզեռ էր տիրում, շինարարները խոստովանում էին, որ աշխատանքները կանգ չեն առնում նույնիսկ հանգստյան օրերին` չէ որ օր առաջ տանիքով պետք է ապահովել հազարավոր հայրենակիցների և ինչու ոչ հենց իրենց սեփական ընտանիքիները` շինարարների մեջ մեծ թիվ էին կազմում տեղահանված բնակիչները:    

Դրանց թվին է պատկանում նաև 65-ամյա կռունկավար Լյուսյա Սարգսյանը, ով ներկայումս աշխատում է Ստեփանակերտում Շուշիից տեղահանվածների համար հիմնվող նոր թաղամասի շինաշխատանքների վրա:

Կռունկի հետ վարվելու գործին տիրապետում է դեռ Գրոզնիում ապրած ժամանակներից, ռուսաստանցի իր «մաստերի» շնորհիվ. «Ասեց՝ արի սովորի, դե ես էլ գնացի»: Բարձրությունից վախ չունի: Ասում է՝ «Որ վախեմ, չեմ կարա աշխատիմ: Ես իմ պրոֆեսիան շատ եմ սիրում»: Մի քիչ վերջին շրջանում ճնշման տատանումներից է նեղվում. «Բայց դե ճնշում ով չունի մեր օրերում»:

Լյուսյա Սարգսյանը որդու և դստեր հետ Ստեփանակերտում վարձով է ապրում իր հարազատ Շուշին կորցնելուց հետո: Այժմ պետությունը վճարում է վարձակալության գումարը, մինչև շուշեցի կինը Ստեփանակերտում բնակարան կունենա: «Երկրորդ տունն եմ է կորցնում, երկրորդ տունը: Առաջինը Գրոզնիում էնտեղի պատերազմի ժամանակ կորցրեցի, եկա էստեղ, հիմա էլ Շուշիիս տունը կորցրեցի»,- դառնացած պատմում է կինը և իրեն սփոփում մի հույսով` կարող է բախտը ժպտա և իրեն էլ բնակարան հասնի այս գեղեցիկ շենքում, որի շինարարության վրա այս պահին աշխատում են տիկին Լուսյան և ընկերները: Նախարար Սարգսյանը խոստանում է. «Բնակարան կստանա, բա էս շենքը հենց տեղահանված շուշեցիների համար է»:

Այս թաղամասի շենքերում ապաստարանները արդեն գրեթե ամբողջովին պատրաստ են, ապահովված ջրի պահեստավորման տարաներով, սանհանգույցները առանձվացված են և սալիկապատված: «Պատերազմի ժամանակ նորմալ պայմաններով ապաստարանների կարիքը շատ ունեինք, հիմա մեր սեփական փորձից դասեր ենք քաղել»,- խոստովանում բրիգադիր Պավելը:

 

Շինարարական ակտիվ եռուզեռ էր նաև Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում, որին շինարարները պայմանական անվանում են ընտրել՝ Հադրութ: Այստեղ կառուցվող 240 բնակարանները հենց Հադրութ քաղաքի բնակիչների համար են:

 

Շինհրապարակի կազմակերպիչն ասում է՝ այս թաղամասում ընդհանուր 14 շենք է լինելու, յուրաքանչյուրը՝ քառահարկ, իսկ մեկը՝ նկուղային: Թաղամասը բարեկարգվելու է, ունենալու է կանաչ տարածքներ, մարզադաշտ, ինչպես նաև երեխաների համար խաղահրապարակ և զրուցարաններ: Այստեղ շինարարությունը սկսել են 2021-ի սեպտեմբերի 23-ից և նախատեսում են ավարտել 2023-ի սեպտեմբերին: Այստեղ էլ բնակարանները բնակիչներին տրամադրվելու են կահավորված:

 

Մեր հաջորդ կանգառը Իվանյան համայնք էր` այստեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 180 բնակարաններ են կառուցվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչների համար: Բնակարանները կհանձնվեն մինչև այս տարվա վերջ:

Բնակելի շենքերից մեկի շինարարությունը շուտով կավարտվի, արտաքին երեսպատումն արվել է, մնում է ներքին հարդարման աշխատանքներն ավարտեն: 36-ամյա Դավիթ Ստեփանյանը, որի բնակարանը հենց այդ շենքում է, անհամբեր է, ասում է՝ հաճախ է այցելում, շինարարից հետաքրքրվում աշխատանքների ընթացքով: «Սպասում ենք, ինչ արած»,- ասում է նա:

Այս համայնքում մյուս մեծամասշտաբ ծրագիրը, որը նույնպես հիմնադրամն է ֆինանսավորում, Հադրութի Ուխտասար համայնքի բնակիչների համար է: 107 բնակելի տներով թաղամաս է կառուցվում: Բնակիչներին հանձնվելիք բոլոր տները պետք է ունենան 1200 քմ տարածք՝ տնտեսական կամ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար: Բնակելի թաղամասից քիչ հեռու մանկապարտեզն է ու դպրոցը: Դպրոցի մոտ ծրագրված է վերգետնյա անցում կառուցել:

Մինչ մենք ծանոթանում ենք շինաշխատանքներին նախարար Սարգսյանին մոտենում է տարեց շինարարներից մեկը. «Տղա ջան տյու ես մեր նախարարը»: Նախարարը ժպտալով հաստատում է` «Ես եմ»: «Դե էտա երկուշաբթի կյամ մոտդ, գործ ունիմ հետդ»: Ստանալով դրական պատասխան, տարեց շինարարը գոհունակությամբ անցնում է իր աշխատանքին: 

Ընդհանրապես Արցախում պաշտոնյաների և ժողովրդի միջև շփումները բոլորովին այլ հարթության վրա են` հայաստանյան և այլ երկրներում ընդունված արարողակարգերից զերծ: Գրեթե բոլոր պաշտոնյաները իրենք են վարում իրենց մեքենաները, ամենօրյա չհայտարարված այցեր կատարում իրենց ենթակայության տակ գտնվող օբյեկտներ, ուղիղ և անմիջական շփվում ոլորտում ընդգրկված բոլոր աշխատակիցների հետ, անվանական ճանաչում նրանց բոլորին, անձնապես ընդունում բնակիչներին, լսում նրանց բողոքները: Նրանց հեռախոսները գրեթե մշտապես հասանելի են քաղաքացիների համար: Օրինակ` մեր կիրակնօրյա շրջայցի ժամանակ նախարար Սարգսյանը բազում զանգեր էր ստանում քաղաքացիներից և խոստանում ուսումնասիրել նրանց հուզող հարցերը հաջորդ իսկ աշխատանքային օրը:  

         

Բայց վերադառնանք շինհրապարակ...Ինչպես նշում է նախարար Սարգսյանը, 44-օրյա պատերազմից հետո, ընդհանուր առմամբ, 7000-9000 ընտանիքի համար բնակելի նոր տուն է անհրաժեշտ՝ տեղահանվածների, զոհվածների հարազատների բնակարանային կարիքները լուծելու համար: Այսօր փաստացի բնակարանով ապահովվել է 1000 ընտանիք, ևս 3700-ը մինչև 2023-ի վերջ բնակարան կունենան: «Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ունենք պատրաստի նախագծեր և առաջիկա ծրագրերում նույնպես շարունակելու ենք բնակարանաշինության ծրագիրը առաջ տանել»,- եզրափակում է ոլորտի պատասխանատուն:

 



Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода