Պառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Հայրապետյան
Ներքաղաքական«Փաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ` Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ ԱԺ փոխնախագահի պաշտոններից:
Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից...
Աղջիկներ եւ տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք եւ ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ: Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միեւնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջեւ», – գրել է իրավաբան ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: