Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
ՏնտեսությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները երկրում։ Նման կոչով նախագահը Twitter-ում դիմել է գազալցակայանների սեփականատեր ընկերություններին:
«Իմ ուղերձը բենզալցակայանները կառավարող և գներ սահմանող ընկերություններին պարզ է՝ հիմա ժամանակն է... համաշխարհային վտանգի: Նվազեցրե՛ք գինը, որպեսզի այն համապատասխանի այն գնին, որը դուք վճարում եք ապրանքի համար: Եվ դա արե՛ք հիմա»,- հորդորել է Բայդենը:
ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գների աճը սկսվել է ձմռան վերջին։ Դա տեղի է ունենում աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Հունիսին ԱՄՆ-ում բենզինի արժեքը գերազանցել է ռեկորդային 5 դոլարը՝ մեկ գալոնի համար։ Հուլիսի 2-ի դրությամբ այն կազմում է 4,8 դոլար՝ 2021 թվականի հուլիսի 3,1 դոլարի համեմատ։