$ 406.49 402.22 6.90 Վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ «Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱ Հավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. Боррель 11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումին Ականի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է Հայաստանին Մեր բռնցքամարտիկի պատվին հնչում է Հայաստանի օրհներգը ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթով որոշում կկայացվի Սովորելու հիմքով տարկետում ստացածների զորակոչի տարիքը կլինի 28-ը. նախագիծն ընդունվեց Պուտինը հաստատել է 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերը


Եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել. Սաֆրանչուկ

Հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ դիմելով Ռուսաստանի եւ Բելառուսի ռեգիոնների 9–րդ ֆորումի մասնակիցներին` ասաց, որ հավաքական Արեւմուտքի աննախադեպ քաղաքական եւ պատժամիջոցների ճնշումներն իրենց մղում են արագացնել միավորվելու գործընթացները: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց, որ Խորհրդային Միության նախկին անդամ երկրները պետք է անկեղծորեն ձգտեն մերձանալ ռուս–բելառուսական միութենական պետությանը, «եթե իհարկե ցանկանում են պահպանել իրենց ինքիշխանությունն ու անկախությունը»: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԻՎԱՆ ՍԱՖՐԱՆՉՈՒԿԻ հետ:

— Պարոն Սաֆրանչուկ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը մաս կկազմի Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության:

— Երեւի, ավելի շուտ ես պետք է Ձեզ հարցնեմ, թե որքանով է Հայաստանը պատրաստ մտնել Միութենական պետության կազմի մեջ: Այս տարվա գարնանը հստակ հայտարարություն եղավ, որ նաեւ ուրիշ պետություններ ունեն  հնարավորություն` միանալ Միութենական պետությանը: Մինչ այդ, տպավորություն էր, որ այն վերաբերում է միայն Ռուսաստանին եւ Բելառուսին: Իսկ թե ինչպիսի ժամանակահատվածում, եւ ով կարող է դրան մաս կազմել, ես նման հայտարարություն անելու պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա: Բայց եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել: Մեւնույն ժամանակ, Միութենական պետությունը ոչ մեկին չի պատրաստվում իր ձեւաչափը փաթաթել որեւէ մեկի վզին կամ ստիպելով մտցնել իր կազմի մեջ: Հիմա կան շատ խոսակցություններ այն մասին, որ Միութենական պետությունը խոր ինտեգրացիայի մոդել է, որը հետագայում ավելի լայն մասշտաբ կստանա: Այս առումով Միութենական պետությանն այլ երկրների միանալու մասին խոսակցությունները սկսել են էլ ավելի ակտիվ հնչել, մինչդեռ նախկինում այդպես չէր: Բայց էլի եմ շեշտում` կոնկրետ ով եւ երբ կարող է միանալ Ռուսաստան–Բելառուս Միութենական պետությանը, ես չեմ կարող ասել:

— Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հարցը: Ռուսաստանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախագահները` ԱՄՆ–ն եւ Ֆրանսիան, չեն ցանկանում իրենց հետ աշխատել: Հետեւապես, ո՞ր ձեւաչափում փնտրել խնդրի լուծման բանալին:

— Ընդհանուր առմամբ` արեւմտյան երկրների ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում  նվազում է: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը, մեխանիզմներն ու գլոբալ առումով միջնորդական առաքելության այսպիսի ընթացքը բնական է: Իսկ որոշումները տարբեր տեղերում, այդ թվում Արցախի հարցում, ամենայն հավանականությամբ` պետք է լուծվի տարածաշրջանային ձեւաչափով: Հասկանում եմ, որ Հայաստանն ունի շատ միջազգային հարաբերություններ եւ նրան թվում է, թե ոչ տարածաշրջանային երկրների ու խաղացողների ներգրավվածությունը կարող է Հայաստանի շահերից ելնել:

— Դուք, ըստ էության, ակնարկում եք 3+3 ձեւաչափի մասին` հարցը լուծել Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան շրջանակում: Որքանո՞վ այն կարող է ելնել Հայաստանի շահերից:

— Այո՛, հենց այդ ձեւաչափը նկատի ունեմ, որը շատ հայ փորձագետներ քննադատում են ու կարծում, որ սա ոչ թե 3+3 է, այլ` 5+1: Բայց ես կարծում եմ` սա ընդհանուր գործընթաց է, եւ որոշումները դառնում են տարածաշրջանային: Ցավում եմ, որ այս շրջանակ Հայաստանը մտնում է անհաջող պատերազմից հետո` թուլացած ռազմական դիրքերով, ինչը, իհարկե, շատ հայերի դրդում է կարծել, որ տարածաշրջանային ձեւաչափում լուծումները կարող են լինել ավելի վատը, քան նախորդ ձեւաչափում էր: Այս տեսակետին ես վերաբերվում եմ ըմբռնումով եւ ցավով, բայց, ամեն դեպքում, ըստ իս, արտաքին խաղացողները պրակտիկորեն չեն կարող նպաստել հարցի լուծմանը, եւ Հայաստանը ստիպված է լինելու գտնելու կապեր տարածաշրջանային խաղացողների հետ:

Նշենք, որ Իվան Սաֆրանչուկը՝ «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի հետ միասին, գտնվում էր Երեւանում՝ մասնակցելու  «Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ«Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱՀավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. БоррельՄեգան Մարքլը և արքայազն Հարին Netflix-ի հետ խնդիրներ ունեն. Page SixՄխիթարյանը` «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասինՀաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Անհիմն շահարկումներ են, թե ՌԴ-ն հրաժարվում է տարածաշրջանից և ՀՀ-ից․ պաշտոնապես և կոշտ եմ արձանագրում. Կոպիրկին (տեսանյութ)11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումինԱկանի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է ՀայաստանինՄեր բռնցքամարտիկի պատվին հնչում է Հայաստանի օրհներգըԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներըԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթով որոշում կկայացվիՂարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, ոչ մեկի հետ չենք քննարկելու նրանց ճակատագիրը. Ալիևը շարունակում է սպառնալՍովորելու հիմքով տարկետում ստացածների զորակոչի տարիքը կլինի 28-ը. նախագիծն ընդունվեցՊուտինը հաստատել է 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերըՎթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Տեր-Պետրոսյանը Նիկոլին փրկելու ծրագիր է առաջարկում, որը տապալվեց․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հոկտեմբերի 5. Օրվա խորհուրդՓաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն ՊրահայումԲայդենի վարկանիշն ընկել է մինչեւ 40 տոկոս. հարցումՊոզներ. Ես տեսել եմ գերեվարված հայերի մահապատժի տեսանյութը, բայց ոչինչ և ոչ ոքի չեմ մեկնաբանում (Video).rusarminfoՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի երգերը հեռացվել են ռուսական ռադիոկայանների երգացանկիցԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը․ քվեարկության են դրվել օրակարգում ընդգրկված 21 հարցերըՆավթի գներն իջնում ենԺամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ«Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումըՌԴ ուժային համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվումԲրիտանական հետախուզությունը տվյալներ է հայտնել Բելգորոդում Ռուսական ուժերի ուժերի խոշոր կենտրոնացման մասին«Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվելԴերասան Ռիժի Աշոտ Կարապետյանի սիրտն այլեւս զբաղված է. ով է նաԱռաջին անգամ ցուցադրաբար գործարկվել է ռուսական նորագույն զինատեսակներից մեկըՍարսափելի է, երբ արատսվում է ուժեղ տղամարդը...սպանիչ է ... երբ հայրը գլխիկոր փնտրում է որդուն, սակայն սփոփվում է որդու գրպանից իրեն հասած փոքրիկ մասունքով...«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանին ոչ բոլորն են գրկաբաց ընդունելԷրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» ենՆիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են ԱրցախիցԴոնբասի 100-րդ բրիգադը Պեսկիում ոչնչացնում է հակառակորդի զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՌԴ քաղաքների երկնքում լույսի սյուներ. համացանցում խոսում են լազերային զենքի մասին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ալեն Ղևոնդյան. «Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ»ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ«Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցըԻնչ իրավիճակ է սահմանինՀայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների «Ինտերը»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ереван погода
$ 406.49 402.22 6.90