Սպերցյանը զարմացրեց ինձ, նա թույլ կողմեր չունի. Գոնչարենկո
Սպորտ
«Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է Էդուարդ Սպերցյանի խաղային որակների մասին.
«Սպերցյանի խաղամակարդակը լավ առումով զարմացրեց ինձ։ Սպերցյանը թույլ կողմեր չունի. Նա արագ եւ դիմացկուն է, ունի շատ լավ վերջին փոխանցում` լավ է ավարտում գրոհները: Կցանկանայի, որ նա իրեն փորձեր մեկ այլ առաջնությունում»,- ասել է Գոնչարենկոն Чемпионат-ին։
Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է, 2021 թվականից հանդես է գալիս թիմի հիմնական կազմում։