Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի ռուսական ակումբում
Սպորտ«Լևանտեի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը ազատ խաղացողի կարգավիճակում կտեղափոխվի Նիժնի-Նովգորոդի «Պարի» ակումբ, այս մասին հայտնում է Чемпионат-ը։
Ըստ աղբյուրի կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի գրեթե բոլոր պայմանները։ Նշվում է, որ Սևիկյանը լավ է ծանոթ «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում համատեղ աշխատանքի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Սեւիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։