ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրա Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ

Վեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներին

Սպառողի անկյուն

Ամռան գալուստն էր պատճառը, թե ինչ, սակայն այս օրերին գնալով ահագնանում է հայաստանյան ջրամատակարար ընկերության նկատմամբ բողոքները: Ընդ որում, մարդիկ դժգոհում են ամենատարբեր բաներից` ջրի որակից սկսած, ֆինանսականով վերջացրած:

Բողոքների մի զգալի մասն այս ուղղությամբ է. «Վեոլիա ջուրը» գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարում է  ջրանջատումները: Ինչպես կարելի է 40 աստիճան շոգին ամեն օր ժամը 11-ից մինչեւ երեկոյան 11-ն անջատել ջրամատակարարումը: Ապա երեկոյան նորից 24:00-ին` անջատել ասելով, որ ջրամատակարարումը տվյալ հատվածում շուրջօրյա չէ: Միակ պատասխանը, որը այդ բողոքներից հետո կարողանում են տալ հեռախոսավարուհիները, այս է` գրավոր նամակ ուղարկենք տնօրենի անունով: Գրես որ ի՞նչ. Լավագույն դեպքում շաբաթբներ անց ինչ-որ անիմաստ պատասխանի համա՞ր: Էլ չասած` տնօրենին գրավոր նամակնե՞րը պետք է օգնեն հասկանալու համար, որ այդքան երկար ժամանակ վերանորոգումներ անելը «այդքան էլ հարմարավետ չեն» մարդկանց համար:

Անջատումների մասով այլ բողոքներ էլ կան: Այդ թվում, որ նշում են ջրանջատման կոնկրետ ժամ, ասենք` մեկ օր: Բայց ահա մի քանի ժամից ջուրը միացնում են: Կթվա, թե լավ է: բայց ահա այդ ընթացքում շատերը, որ տեղեկացել են, հասցնում են տան բոլոր ամանները ջրով լցնել, մի քանի շիշ էլ` գնել: Ջուրը միացնում են, ստիպված ես թափել, ու այստեղից էլ` ֆինանսական կորուստներ: Մեզ դիմած քաղաքացիներից մեկն այս առումով նույնիսկ կասկածներ ուներ` «Ինչ է, ջուր վաճառող ընկերությունների հետ համատեղ բիզնե՞ս են անում»:

Սա վերաբերում է տեղեկացվածներին: բայց շատերն էլ չեն տեղեկացվում, քանի որ հաճախ նման հաղորդագրությունները ջրանջատումից հաշված ժամեր առաջ են տարածվում, իսկ մարդիկ էլ պարտավոր չեն ողջ օրը կայքերում անցկացնել: Ու «թարսի պես», երբ շատերը տեղեկացված չեն, ջրանջատումը հայտարարվածից էլ երկար է տեւում: Ու նման վիճակում հայտնված քաղաքացիներից մեկը դժգոհեց. «կարո՞ղ է նման անսպասելի անջատումների պատճառն այն է, որ ջուրը այլ տեղ են ուղղում, ասենք` շատ հարմար պայմաններով վաճառում են լողավազանները լցնելու համար,` վթարի անվան տակ: Դե մարդիկ էլ ամեն դեմքում կդիմանան անգամ 40 աստիճան շոգին»:

Բողոքների եւս մեկ խումբ վերաբերում է որակին: Մեր զրուցակիցներից մեկը պատմում էր, թե ինչպես շատ դեպքերում ծորակներից սուր քլորային հոտով ջուր հոսում: Պետք է երկար ժամանակ բաց թողնեո, որ մաքրվի: Մինչդեռ դրա համար պետք է վճարել:

Բողոքում են մինչեւ իսկ ջրի դիմաց վճարումներից: Այսինքն, եթե գազի, հոսանքի պարագայում կտրոնների վրա հստակ ֆիքսվում է հաշվիչի ցուցմունքը, ըստ այդմ` ամսական ծախսը, ապա ջրի պարագայում միայն ծախսի ինչ-որ թիվ է: Թե ինչպես, գնա կռահիր: Բայց վճարել ստիպված ես:

Մինչդեռ, եթե ամեն կաթիլ ջրի համար վճարել են պահանջում, ապա անտեղի ջրակորուստենրի մասին, որի դեպքում բազմապատիկ ավելի մեծ է կորուստը, գործնականում մտածող չկա: պատմեցին կենկրետ օրինակի մասին, թե մեկ ամսից ավել Թբիլիսյան խճուղում վնասված խողովակաշարից ջուրը գետեր է սարքել փողոցով մեկ, սակայն նորոգում այդպես էլ չկա: Այն դեպքում, երբ համակարգը շարունակում է աշխատել հսկայական, այլ երկրներում չտեսնված «կորուստներով», որը, չմոռանանք, հաշվարկված է սակագնում:

Ի դեպ չմոռանանք, որ սակագինը հաշվարկվում է նաեւ դոլարի փոխարժեքից ելնելով: Այս դեպքում, ոչ միայն ջուրը, այլ նաեւ գազն ու էլեկտրականությունը: Փաստն այն է, որ ունենք հաշվարկներում ծրագրվածից մոտ 20 տոկոսով ցածր փոխարժեք, իսկ վերահաշվարկի մասին մտածող չկա: Բա ինչո՞ւ վերահաշվարկեն, չէ՞ որ սրա հաշվի «կատաղի» փողերի են գրպանվում:

Մի խոսքով ասել, թե «Վիոլա Ջուր» ընկերությունը փայլուն է կատարում իր պարտավորություն, ծիծաղելի կլիներ: Իսկ պատճառն ավելի քան պարզ է. Քանի որ վերահսկող մարմինը`Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատկերացում անգամ չկա, թե ինչով է զբաղված, այդ ծառայություններն էլ պետք է նման խայտառակ վիճակում լինեն: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 



ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода