Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն: Երբ հանդիպել եմ նրան, միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար: Նրա օգնությամբ մենք ավելի լավը կդառնանք»,- SempreInter-ի հաղորդմամբ՝ ասուլիսին ասել է թիմի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք՝ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերի» շարքը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 1-ին: Հայ կիսապաշտպանը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: