Պուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)
ՀասարակությունՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին։ ՌԴ-ին պետք է ոչ թե «գուբեռնիա», այլ տարածաշրջանում սուբյեկտ Հայաստան։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Հուլիսի 1-ին Բերձորի հանձնումը կանխել ու հետաձգել է ռուսական կողմը։ Այս պահին էլ նոր պատերազմը կանխում են Ռուսաստանն ու Իրանը։ Հայաստանի, ՌԴ-ի ու Իրանի կարմիր գծերը հիմա տարածաշրջանում համընկնում են»,- նշել է փորձագետը։
Ռազմական փորձագետը համոզված է, որ Բերձորի ու Աղավնոյի հարցում «ոչ» ասողը պետք է լինի Հայաստանը, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությունն է։ Այս հարցում Արցախի կտրուկ «ոչ»-ը Երևանի «այո»-ի ֆոնին, լարվածություն կստեղծի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Նյութի աղբյուր`https://www.tert.am/am/news/2022/07/05/davit-jamalyan/3819182