Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան

«Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։

Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր պետք։ Մարությանն իր ՖԲ-ում այդպես էլ գրել է․ «Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ՝ նաեւ աղջկեք, ես Երեւանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»։

«Մի պահ կանգ առան ուսումնասիրությունները՝ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, հետո էլի վերսկսվեցին, ես ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը, որն արդեն ՔՊ անդամ չէ։ Նա զերծ մնաց գնահատականներից, բայց նշեց․ «Չգիտեմ, ով ում գլխին ինչ է ուզում բարդի։ Համենայնդեպս, հրապարակված նյութն էլ այն չի, որ կարելի է ինչ-որ մեկի գլխին բարդել։ Շատ խնդրահարույց բաներ են եղել, առնվազն իմ կողմից որեւէ կասկած կամ կանխավարկած, կամ տրամադրվածություն Մարությանի դեմ չի եղել»։ Օրինակ, գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրներ են եղել, կարելի՞ է սա համարել Մարությանի մեղքը։ «Դա համատարած խնդիր է, բոլոր տեղերում կան գույքահարկի խնդիրներ։ Դա ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է»,- ասաց ՊՎԾ նախկին պետը։

Բայց ի՞ նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։

Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։ ՊՎԾ-ն, որն իրականացրել է ստուգումները, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկությունները, իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանն ընդամենը հայտնել է, որ «ստուգումների արդյունքները պաշտոնապես ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ կարծիք հայտնելու»։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն էլ ասել է, որ մի քանի շաբաթից այն կավարտվի, եւ, հավանաբար, Մարությանի դեմ սկսված գործընթացը միս ու արյուն կստանա։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։

«Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված թերացումները, որ, ասենք, մեքենան ներկայացվել է վաճառված, ու գույքահարկ է զրոյացվել՝ յուրացվել։

- Չեմ կարծում, որ այդտեղ փաստաթուղթ կա, որ քաղաքապետին հասնի։

Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

- Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, ով ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

Իսկ փողոցների նորոգման թերացումները ճի՞շտ է քաղաքապետի հետ կապելը, ասֆալտի ճեղքերի փակում եւ այլն։

- Տեխընդունող մարմինը շինբարեկարգման վարչությունն է, որը կա՛մ ընդունում է կատարված աշխատանքը, կա՛մ պահանջում է շտկել։ Եթե մի բան գրված է եղել, չի իրականացվել, բայց վարչությունն ընդունել է, ապա պետք է հասկանանք՝ շինբարեկարգման վարչությունն ինքնուրո՞ւյն է ընդունել, թե՞ քաղաքապետի համաձայնությամբ։ Չէի ասի, թե այդ մանր բաներն էլ են քաղաքապետի համաձայնությամբ եղել, բայց, ենթադրենք, մեծ ճանապարհ է վերականգնվել, որտեղ թերություն է հայտնաբերվել, հավանաբար, վարչության պետը կհարցներ քաղաքապետին։

Սա պետք է նայել ըստ իրավիճակի։ Փաստորեն, անգամ Դավիթ Խաժակյանը, որը երեք տարի խոսել է Մարությանի թույլ տված չարաշահումների մասին, ընդունում է, որ մեղավորներին փնտրելիս անհրաժեշտ է նայել ըստ լիազորության եւ ըստ իրավիճակի, ու ոչ բոլոր դեպքերում է մեղավոր քաղաքապետը։ Մեր տեղեկություններով, 40 միլիոն դոլարի խախտումների մեծ մասը վերաբերում է թաղապետարաններին եւ քաղաքապետարանի ենթակայության տարբեր կառույցներին, սակայն սրանց մեղքը փորձելու են բարդել Մարությանի վրա։

Համառոտ հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին նախ շշուկ տարածվեց, որ Մարությանը չի կատարում Նիկոլի հրամանները, հետո ներկայացվեց, թե ոչ թե Նիկոլը, այլ ավագանին է դժգոհ Մարությանից, եւ դեկտեմբերի 17-ին սկսվեց իմպիչմենթի ստորագրահավաք։ Իսկ 5 օր անց արդեն կայացավ պատմական նիստը, որի ժամանակ Մարությանն անարգանքի սյունին գամեց Նիկոլին, որի հետ հեղափոխության ոգուն հավատարիմ Մարությանը, պարզվեց՝ «աշխարհայացքային խզում» ուներ։

Ելույթում ամեն ինչ կար՝ յուրայիններին գաղտնի միլիոնանոց աշխատավարձեր տալու, ՔՊ-ականների՝ «գործ տվող» լինելու, ՖԲ լայքի համար գործից ազատելու, բյուջեի հաշվին գնված 200 հազար դոլարանոց մեքենաների, տապալված տենդերների եւ այլ հետհեղափոխական «սարսափների» մասին, որոնց հանրությունը ծանոթ էր ԶԼՄ-ների հրապարակումներից, բայց քաղաքապետի շուրթերից լսելն առանձնահատուկ հաճույք էր։

Այդ ելույթը բարձրացրեց Մարությանի վարկանիշը, որը քաղաքապետի պաշտոնում՝ առանց վարորդի, էկոնոմ դասի մեքենա էր վարում, իր աշխատավարձը չէր բարձրացնում եւ այլն։ Հիմա եկել է այդ վարկանիշն իջեցնելու ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода