«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Վիճարկենք այն նույն դատարանում, որ ծանր վիրավորանքի՝ քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրակա՞ն ճանաչեց: Չենք դիմելու»,- ընդգծեց Վարդեւանյանը:
Վաղը, մյուս օրը, փաստորեն, մի բաժակ ջուր խմելու հանգստությամբ իշխանությունը կարող է նաեւ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել, ինչի առիթով ներքին քննարկումները սկսել են արդեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում