Ինչպես են երկրպագուները դիմավորում Մխիթարյանին «Ինտերի» մարզաբազայի մոտ. տեսանյութ
ՍպորտՄիլանի «Ինտերը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Այսօր ֆուտբոլիստները մարզումային շրջանի բացման կապակցությամբ ժամանել են ակումբի մարզաբազա: Առաջիններից մեկը, որին նկատել են բազայի մոտ, եղել է Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս մուտքի մոտ շփվել է երկրպագուների հետ եւ ստորագրություններ տվել։