Երեւանը ՔՊ-ական անտերության մեջ. տեսանյութ
ՀասարակությունԽմբագրությունը բազմաթիվ բողոք-ահազանգեր է ստանում Երեւանում անտերության դրսեւորումների վերաբերյալ: Ապօրինի շինարարություն, քանդված փողոցներ, մայթերի զավթում եւ այլ ապօրինություններ ու անտերության դրսեւորումներ դարձել են Երեւանի առօրիան: ՔՊ-ական վարչակազմը, ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ քաղաքաշինության մեջ դրսեւորում է բացարձակ անկարողություն, անտարբերություն ու անկարգություն: Փողոցից եկածները անտերության են մատնել Երեւանի փողոցները:
Տեսանյություն ներկայացված փոս-խրամատը շուրջ մեկ ամիս է փորված է Թբիլիսյան խճուղու մայթով ամբողջ երկարությամբ ու մայթի ամբողջ լայնությամբ: Հետիոտները կա՛մ պետք է մի կերպ հավասարակշռությունը պահելով քայլեն մայթեզրի քարերով, կա՛մ դուրս գան երթեւեկելի մաս վտանգելով իրենց կյանքը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ ընկել են այդ փոսի մեջ, նաեւ երեխաներ, ստանալով տարբեր տեսակի ու աստիճանի վնասվածքներ: Խրամատը որեւէ կերպ սահմանզատված չէ, զգուշացնող նշաններ կամ ժապավեններ չկան:
Բնական է, որ այս խրամատի մեջ ընկածների շարքում չկան Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալները կամ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, քանի որ նրանք վաղուց դադարել են ոտքով ման գալուց, ունեն իրեն ճոխ-ճոխ «պադավատները» եւ զբաղված են շատ ավելի կարեւոր գործերով, քան նման խրամատների ու երեւանցիների անվտանգության մասին մտորումներով:
Սեփ. լրատվություն