Հոգեբանական նույնացում դահիճի, ագրեսորի հետ.Իրավիճակ, որի հետ առերեսվում ենք այսօր
Թեմա«Հոգեբանության մեջ կա «զոհ» տերմին, բայց կա զոհի երկու տեսակ: Կան զոհեր, որ հարվածից այնքան են տապալվում, ընկճվում, որ իրենք իսկապես զոհ են համարվում: Այսինքն չկա պայքարի մղում, ինքնագնահատականը ընկնում` հավասարվում է հողերին, առանց բարձրանալու ցանկություն: Եվ այստեղ գլուխ է բարձրացնում մեկ այլ հոգեբանական տերիմն, այն է` հոգեբանական նույնացում դահիճի, ագրեսորի հետ: Երբ զոհը մտածում է, որ այն մարդը, ով նրան տապալել, ջարդուփշուր է արել միեւնույն է իրենից ուժեղ է. ու ավելի լավ կլինի ինքը իրեն ծառայի, որպեսզի կրկին զոհ չդառնա, այ այս շերտի` հոգեբանական օրինաչափության հետ մենք այսօր առնչվում ենք, սրա վկան ենք մենք, ցավոք, այսօր»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով հասարակության մեջ առկա անտարբերությանը եւ դրա պատճառներին, ասել է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, ընդգծելով.
-Բայց կա զոհի մեկ այլ տեսակ` արժանապատիվ տեսակ, ով ուժեղ հարվածից ոչ թե տապալվում է, այլ ուղղվում, մեջը սկսում է պայքարի կրակ վառվելեւ ինքը սկսում է պայքարել, ցավոք, զոհի, այս տեսակը, այսօր շատ քիչ է: Ինչու, որովհետեւ հայրենասիրության գաղափարը տարիներ շարունակ նույնացրել են գավառամտության հետ: