Որպեսզի ոստիկանապետությունը լինի կատարյալ
ՆերքաղաքականՆախկինին վերադարձ չի լինելու կոչերով իշխանության եկածները որոշել են հետ բերել 90–ականների ողջ պերճանքն ու թշվառությունը: Ոստիկանությունը կրկին դառնում է նախարարություն, միայն թե այլեւս Վանո Սիրադեղյանը չկա: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում առաջիկա օրերին տեղի կունենա լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ