Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը Ադրբեջանին Հայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ Ապրիլի 20. Օրվա խորհուրդ Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը «Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին

Արեւմտյան երկրներն ակտիվ ջանքեր են գործադրում պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ուղղությամբ

Ներքաղաքական

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Երեւանում տեղի ունեցավ «Պատմական ճշմարտության խեղաթյուրման փորձերը եւ ժամանակակից նացիզմի դրսեւորումը» թեմայով կլոր սեղան-քննարկումը:

Միջոցառման ընթացքում փորձագիտական կարծիքներով հանդես եկան Երեւևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գարիկ Քեռյանը, ՄՀԶՀԿ ղեկավար, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Գ. Բալասանյանն ընդգծեց, որ այսօր արեւմտյան երկրներն ակտիվ ջանքեր են գործադրում պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ուղղությամբ, ինչպես նաեւ նրանց կողմից փորձեր են արվում վերափոխել Հայրենական մեծ պատերազմի արդյունքները:

Նրա խոսքով, հետխորհրդային տարածքում քայքայիչ գործունեություն է ծավալվում տարբեր ՀԿ-ների միջոցով, եւ այդ համատեքստում բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ նման ակտիվ գործող կազմակերպությունները մի քանի տասնյակից ավելի են:

«Վերջերս Կանադայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանում նախատեսվում է բացել դեսպանատուն, որը պայքարելու է ռուսական ազդեցության դեմ։ Այսինքն՝ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրան քիչ են հուզում, որ ամբողջ նպատակը ռուսական ազդեցությունը տարածաշրջանից դուրս մղելն է»,– նշեց փորձագետը ։

Իր հերթին Գ․ Քեռյանը նշեց, որ Հայաստանը Արեւմուտքին հետաքրքրում է միայն որպես գործիք Ռուսաստանի դեմ: Նա նշել է, որ այսօր Հայաստանի համար նույնպես կարեւոր է, որ Ռուսաստանը հաջողություններ ունենա Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողություններում, քանի որ դրանից է կախված Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի հետագա ճակատագիրը:

«Հայաստանում գործում են արեւմտամետ ՀԿ-ներ, որոնք այսօր՝ ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, հակառուսական քարոզչությամբ են զբաղված։ Ակտիվ քարոզչություն է ընթանում պատմության եւ պատմական ճշմարտության խեղաթյուրման մասով, ինչպես նաեւ հերոսացվում են այնպիսի նացիստներ, ինչպիսիք են՝ Ստեփան Բանդերան Ուկրաինայում, ինչը շատ վտանգավոր երեւույթ է», - հավելեց բանախոսը։

Բանախոս Արման Ղուկասյանն ընդգծեց, որ երիտասարդ սերունդը պետք է իմանա իր պատմությունը և պետք չէ  արտաքին ուժերի սադրանքներին մատնվել, որոնք նպատակ ունեն այսօր թուլացնել հայկական պետությունը:

Ըստ Ա. Ղուկասյանի, Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գումարներ են ներդրվում, որպեսզի հայ հասարակությանը ստիպեն փոխել իրենց մտածելակերպը, մոռանալ իրենց պատմությունը եւ հրաժարվել իր իրական դաշնակցից` ի դեմս Ռուսաստանի: Փորձագետը նշեց, որ սա է ժամանակակից նացիզմի դրսևորումը, եւ նման ապակառուցողական աշխատանքը, ի վերջո, հենց դրան է հանգեցնում, ինչը մենք տեսնում ենք այսօրվա Ուկրաինայի օրինակով:

Միջոցառմանը ներկա էին 30 ուսանողներ եւ մագիստրանտներ Հայաստանի տարբեր բուհերից:

Փորձագետների ելույթներից հետո սկսվեց ակտիվ բանավեճ, ինչպես նաեւ բանախոսները պատասխանեցին ուսանողությանը հետաքրքրող հարցերին:



Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода