Iravunk.com | Հայաստանում կառավարությունը դարձել է սորոսական օկուպացիոն ադմինիստրացիա. Բաբուխանյան
Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Մտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ Մութաֆյան Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան Հեքեքյանը Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան Հեքեքյանը Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. Պետրոսյան ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ Հավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի

Հայաստանում կառավարությունը դարձել է սորոսական օկուպացիոն ադմինիստրացիա. Բաբուխանյան

Տեսանյութեր

Հայաստանյան արտաքին մարտահրավերների եւ այս համատեքստում վերջին սկանդալային հայտարարությունների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

— ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ի եթերում խոստովանեց, որ անձամբ մասնակցություն է ունեցել այլ երկրներում պետական հեղաշրջումների կազմակերպմանը: Հատկանշական է այն, որ 2018 թվականին, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո նա շտապել էր Հայաստան: Սա նշանակո՞ւմ է, որ Բոլթոնի խոստովանությունը նաեւ վերաբերում է մեր երկրում տեղի ունեցածին:

— Բոլթոնը հաստատեց այն, ինչ մենք ասում էինք մշտապես: Միացյալ Նահանգները զբաղված էին աշխարհով մեկ իրենց հաճո կառավարություններ իշխանության բերելու գործով, ինչը կոչվում է նարնջագույն հեղաշրջում: Այդ նարնջագույն հեղաշրջումները Միացյալ Նահանգներն արել է ամենուրեք եւ փորձել է դրանով աշխարհը դարձնել կառավարելի իրենց կողմից: Արդյունքում երկրներին զրկել են ինքնիշխանությունից,  որեւէ անկախության նշույլներից եւ տեղադրել այստեղ ու այնտեղ իրենց դրածոներին: Նրանք արտաքին կառավարում են ապահովել աշխարհի գրեթե մեծ մասում: Բոլթոնի հայտարարությունն, ըստ էության, քրեական հոդված է: Նա ինքնախոստովանեց, որ տարբեր երկրներում իշխանության են դրել սեփական մարդկանց եւ դարձրել դրանք արտաքին կառավարման մեջ գտնվող տարածքներ, ոչ թե երկրներ եւ ոչ թե կառավարություններ, այլ դրածո, օկուպացիոն ադմինիստրացիա: Պարտադիր չէ երկիրն ուժով գրավել, այլ բավական է, պարզապես, վերցնել կառավարությունը, դնել սեփական ադմինիստրացիան եւ դրանով արդեն իսկ օկուպացվում է երկիրը` առանց մի կրակոցի ու չարչարանքի: Ամերիկացիները դրա վարպետներն են: Ուղղակի, մինչ այդ խոստովանությունը, եթե կային մարդիկ, ովքեր ուզում էին չտեսնել իրականությունը եւ ձեւ տալ, թե չեն հասկանում, որ այդպես է, այսօր արդեն չեն կարող ժխտել: Մինչդեռ մենք անընդհատ ասել ենք, որ 2018 թվականի հեղաշրջումը կազմակերպեցին ամերիկացիները եւ արեւմտյան այլ ուժեր՝ բերելով Նիկոլին եւ Հայաստանում կառավարությունը վերածելով սորոսական օկուպացիոն ադմինիստրացիայի: Սա եւս մեկ անգամ հաստատվեց: Ինչպես հիշում եք, Բոլթոնը շատ ակտիվ էր Հայաստանի ուղղությամբ եւ հայտարարություններ էր անում Արցախի վերաբերյալ: Ըստ էության, նրա ասածները, ցավոք, դարձել են իրականություն:

— Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին գալիս է փոխարինելու Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենը: Ի՞նչ կասեք այս մասին: Օրինակ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով,  նա ոչ թե դեսպան, այլ տարոս է լինելու Հայաստանի համար:

— Ինչ վերաբերում է Խզմալյանին, ճիշտ կլիներ ԴՆԹ թեստ անցկացնել, որ հասկանայինք, թե իր մեջ ի՞նչ ազգության արյուն է հոսում, այլապես ինչպես կարելի է այսքան թշնամի լինել հայ ժողովրդին: Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, այնտեղ ղեկավարության մեջ  բուն ուղղափառ ուկրաինացիները շատ քիչ են: Երկրի ղեկավարը հրեա է, կան ուկրաինացիներ, բայց ոչ ուղղափառ, այլ տարբեր աղանդներին հարող, այլ կրոններին դավանող եւ այլն: 2014  թվականին բուն ուկրաինական իշխանությունը հեղաշրջման միջոցով հեռացվեց, որին մասնակցեց ԱՄՆ-ն եւ Արեւմտյան Եվրոպան, իրենց ողջ լծակներով, ծախսվել էր մոտավորապես 5-6 միլիարդ դոլար` այդ  հեղաշրջումը կազմակերպելու համար, որից հետո` բերվեց օկուպացիոն ռեժիմ, որի գլխին դրվեցին մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեն ուկրաինական ժողովրդի հետ: Խաղարկվեց ազգայնամոլությունը, եւ երկիրը սարքեցին մի պոլիգոն` հակառուսական գործողությունների համար, այդ թվում` պատերազմական գործողություններ ծավալելու` ընդդեմ Ռուսաստանի: Ուկրաինան պետություն չէ այսօր, այլ ԱՄՆ-ի եւ Անգլիայի գաղութն է: Այդ գաղութը տալիս է «թնդանոթի միս»՝ ռուսների դեմ կռվելու համար: Հետեւապես, ցավալի է, որ այդտեղի ԱՄՆ դեսպանը, որը մասնակցում էր գաղութի կառավարմանը, օգտագործմանն ու ոչնչացմանը, այսօր տեղափոխվում է Հայաստան: Սա նշանակում է, որ մեր երկիր է գալիս շատ վտանգավոր մեկը, որն ունի գաղութն օգտագործելու փորձառություն: Միեւնույն է, Նիկոլն ինչքան էլ փորձի ձեւ տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները ըմբռնել է, որ պետք է պահպանել, բայց հասկանալի է, որ քանի նա կա, Հայաստանը շարունակելու է մնալ նույնպիսի գաղութ, ինչպիսին Ուկրաինան է: Սկզբում Նիկոլը ռուսներին բացահայտ դեմ էր, հետո ձեւ արեց, թե հասկացել է, որ այդպես չի կարելի: Սակայն ակնհայտ է, որ նրա էությունը, իր կառավարման թելերը գտնվում են ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ հատուկ ծառայությունների ձեռքում: Քանիցս եղան հրապարակումներ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «Օմեգա» լինելու մասին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի` Թուրքիայում սովորած լինելու վերաբերյալ… Յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկություններ կան, որ այդ մարդկանց թելերը տանում են դեպի Արեւմուտք: Այնպես որ, շարունակում ենք մնալ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի գաղութ, մեր կառավարությունը դարձել է օտարերկրյա ադմինիստրացիա, որտեղից իրականացվում է արտաքին կառավարում:

— Այս համատեքստո՞ւմ պետք է դիտարկել նաեւ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ:

— Եթե չլիներ Ռուսաստանի բլից կրիգը` Ստեփանակերտը եւ Արցախի մնացած մասը պահելու համար, մենք կկորցնեինք ամեն ինչ: Ռուսները հասցրին խափանել Արեւմուտքի եւ Նիկոլի ծրագրերը` ամբողջ Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ կապված: Եթե չլիներ այստեղ ռուսական 102-րդ ռազմաբազան,ապա վաղուց այստեղ լրիվ այլ իրավիճակ էր ստեղծվել: Դրա համար ամերիկացիները գործի են դնում տարբեր այդպիսիների, ում անունը Դուք տվեցիք նախորդ հարցի ժամանակ: Իսկ կանադացիները բացահայտ են ասում, որ գալիս են Հայաստան` դեսպանատուն բացելու, ոչ թե մեր երկրի հետ դիվանագիտական կամ տնտեսական, հումանիտար, մշակութային հարաբերությունները զարգացնելու, այլ գալիս են Հայաստանին զերծ պահելու ՌԴ-ից: Այսինքն` չեն էլ թաքցնում, որ գալիս են` Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխելու: Ուղիղ ասում են, որ գալիս են այստեղ եւս մի հեղաշրջում անելու` հիմա էլ արտաքին հարաբերություններում:  Սա ակնհայտ ոտնահարում է մեր ինքնիշխանությանը: Մինչդեռ մեր երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է հայ-ռուսական պայմանագրերով, որտեղ նշված է մեր դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը:

— Ուշագրավ բացահայտումներով է սկսել հանդես գալ ոչ միայն Բոլթոնը, այլեւ` ամերիկացի գիտնականները: Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ նրանցից մեկը` Ջեֆրի Սաքսը, խոստովանեց, որ կորոնավիրուսը ստեղծվել է Միացյալ Նահանգներում: Դուք բազմիցս Ձեր ելույթներում, նաեւ իրականացրած ակցիաների ժամանակ բարձրաձայնել եք ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաների խնդրահարույց լինելու մասին: Այսքանից հետո այդ բիոլաբորատորիաները փակելուն  այլընտրանք դեռ մնացե՞լ է:

— Այլընտրանք չկա, միանշանակ պետք է փակվեն: Երբ ռուսական զորքերը եւ Դոնեցկի բանակն ազատագրեցին իրենց տարածքները Դոնեցկում եւ Լուգանսկում, պարզվեց, որ այնտեղ գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաներում փորձարկվում էր կենսաբանական զենք, այդ թվում` խոլերայի հարուցիչներ, տարբեր միջատների միջոցով համավարականեր կազմակերպելու փորձեր եւ այլն: Ի դեպ, հիմա Վրաստանում շատ մեծ շարժում է բարձրացել, որովհետեւ պարզվել է, որ խոզերի, թռչունների ժանտախտն այնտեղ գտնվող Լուգարի անվան հայտնի լաբորատորիայի փորձարկումներից են դուրս մղվել: Եթե հիշում եք, խոզերի ժանտախտը մի քանի տարի առաջ Վրաստանից տեղափոփվեց Հայաստանի հյուսիս, ապա տարածվեց ամբողջ տարածքով: Խոզերի գլխաքանակը մի քանի օրվա մեջ Հայաստանում կրճատվեց մի քանի անգամ, նույն էլ թռչնի գրիպը միանգամից տարածվեց: Թռչնաֆերմաների եւ անհատ գյուղացիների տնտեսություններում թռչունները սկսեցին հազարներով սատկել, հետո էլի պարզվեց, որ այդտեղից եկած վարակ է: Այսօր Հայաստանում, երեւի, ամենապաշտպանված տարածքն Ավանում գտնվող բիոլաբորատորիան է` չորս կողմից փշալարերով, ոչ ոք չի կարող մտնել: Հասկանալի է, որ այդտեղ ամերիկացիները պետք է անեն այն, ինչ անում են ուրիշ տեղեր, որովհետեւ փաստ է, որ այդ բիոլաբորատորիաները գտնվում են Պենտագոնի ֆինանսավորման տակ: Եթե ԱՄՆ պաշտպանության նախարարությունն է  ֆինանսավորում այդ բիոլաբորատորիաները, նշանակում է, որ դրանք կատարում են հենց ամերիկյան պաշտպանության նախարարության պատվերը: Շատ տարօրինակ էր, որ երբ Հայաստանում մոլեգնում էր այդ համավարակը, պարզվեց, որ ամերիկյան բիոլաբորատորիաներում 600 հայ զինվորի  տարել են եւ ստուգել: Ինչո՞ւ զինվոր, ինչո՞ւ ոչ թե ցանկացած մեկին: Սա նշանակում է, որ երիտասարդ տղաներից` 18-22 տարեկան, վերցնում էին բիոմատերիալ: Չէ որ զինվորները մեր ամենաառողջ երիտասարդներն են: Փաստորեն, բիոլաբորատորիաների միջոցով այս կամ այն ազգի բիոմատերիալը ուղարկվում էր ԱՄՆ եւ այդտեղ ուսումնասիրվում: Ստացվում է, որ հայտարարություններն այն մասին, թե ամերիկյան բիոլաբորատորիաները զբաղվում են կենսաբանական զենքով, որն ուղղված է կոնկրետ ազգային պատկանելություն ունեցող մարդկանց դեմ, դառնում է ակնհայտ: Այդպես բիոմատերիալներով հաշվարկվում է, թե այս ազգի մարդիկ ինչ հիվանդություններով են ավելի շուտ հիվանդանում, թուլանում, մահանում: Իսկ մյուս կողմից ուղղված է տնտեսության դեմ` խոզերի գլխաքանակի, թռչունների, բույսերի այս կամ այն տեսակի ոչնչացում եւ այլն: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, եւ ՄԱԿ-ում հարցը բարձրացվել է: Իհարկե, պետք է Հայաստանից այդ բիոլաբորատորիաները վռնդվեն: Եթե ուզում ենք լինել իսկապես ինքնիշխան պետություն, ապա մեր տարածքում նման լաբորատորիաները պետք է օր առաջ փակվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода