Այսօր հողին քե՛զ չհանձնեցինք...մոխրացած սի՛րտդ հողին տվեցինք. ի հիշատակ Արմեն Գրիգորյանի
ՀասարակությունՀայոց արքայազն,
Մեծ սիրտդ, ցավոք,
Էլ չդիմացավ...
Էլ չդիմացավ անօրենների
Լկտի ոհմակի զազրելի խաղին...
Էլ չդիմացավ
Փողոցից բերած «դերասանների»
Балаган-ավոր պժգալի խաղին,
Որ լպիրշ լրբի լաչառ ճվոցով
Ղժժում էր միայն.
«Հաղթում ենք, հաղթում...»
Սիրտդ մոխրացավ
Հե՛նց ա՛յն ժամանակ...
Հե՛նց ա՛յն ժամանակ,
Դրանի՛ց հետո...
Երբ շարունակեց
Խ(ը)լուրդ հողատուն
Անամոթաբար
Դարձյալ ճղճղալ,
Որ «Ապագա կա»
Եւ այն էլ ի՛ր հետ՝
Մուրճի վրայի бантик-ը վկա...
Անգլոսաքսերի գրված սցենարով —
Որից դարերով արյուն է հոսում,
Ամբո՛ղջ աշխարհում
Նողկալիների բանակ է ծնվում...
Իսկ մի բուռ դարձած —
Երբեմնի հզոր
Ու չնաշխարհիկ,
Հայոց աշխարհում
Բուրմունքի տեղը՝
Գարշահոտության
Սրվակն է ծորում...
Էլ չդիմացար
Ժանտախտի հոտին...
Քե՛զ Աստված տարավ
Դրախտի այգիներ...
Ա՛յն անմեկնելի~, անիմանալի~...
Եւ այսօր հողին
Քե՛զ չհանձնեցինք...
Մոխրացած սի՛րտդ
Հողին տվեցինք,
Որ արգանդն Հայոց
Արգավանդ դառնա...
Կիզիչ արեւի
Շողերն անողոք
Խորովում էին մեզ...
Եվ գուբի դիմաց
Շիվարած կանգնած
Լոկ ամաչում էինք,
Որ մեր ստերն էլ
Չեն բոցակիզվել
Ու չեն մոխրացել՝
Մեծ սրտի նման
Հայ արքայազնի...
Հ.Գ.
Հայ ազգի հարցն էլ —
Աղոթքի նման,
Թե անեծքի պես՝
Ոչ ոք չգիտի,
Իր մշտամորմոք
Մենախոսությամբ
Երկնքից կախված
Ու օդում ճոճվող
Նավակի նման,
Այս անգամ նույնպես
Մնաց չլուծված...
Ալլա Հակոբյան
Երեւան, Նորք Մարաշ գերեզմանոց
18.07.2022