Վայելեք, տարածեք, մեկնաբանեք, պարեք. «Նեմրա»-ն նոր տեսահոլովակ ունի
Մշակութային«Նեմրա» հայկական ռոք խումբը՝ հանրության դատին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը՝ «Սեւ աչքերով աղջիկ» երգի հիման վրա (խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի, երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի):
«Դիմավորեք մեր նոր տեսահոլովակը: Վայելեք, տարածեք, մեկնաբանեք, պարեք։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին երգի ձայնագրմանն ու տեսահոլովակին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նեմրա»-յի հիմնադիր անդամ, առաջատար վոկալիստ, կիթառահար եւ երգահան ՎԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: