Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Տեսանյութեր«Կալանքի մեջ գտնվող բլոգեր Միկա Բադալյանը քիչ առաջ ներքին արյունահոսություն եւ նախաինֆարկտային վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով նաեւ նշել է, որ նախորդ օրերին բլոգերը որեւէ առողջական գանգատ չի ունեցել։
Անդրադառնալով վերոնշյալին` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Նոր խոսեցի Միկա Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ Միկայի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ինքը դատական հրատապ նիստ է պահանջել»։