Արեւմուտքը ոտք ու ձեռք ընկած արագացնում է «խաղաղության» գործընթացը. Բաբայան
Ներքաղաքական«44-օրյա պատերազմում Հայաստանին զրո աջակցություն ցուցաբերած երկիրը հիմա դարձել է աջակցող: Փաստորեն, Ադրբեջանի ագրեսիայի դեպքում նրանք կույր եւ խուլ էին, իսկ հիմա խաղաղասեր եւ պուպուշ: Սա նրանց մշտական քաղաքականությունն է բերել ազգերին ողբերգություն, իսկ հետո գալ եւ խաղաղության աղավնի խաղալ, իբր մտահոգվել այդ խաղաղության համար: Արցախահայության ինքնորոշումը աջակցել չուզեցան, բայց նվաստացած հայկական իրականությունը նրանց սրտով է, բացառությամբ՝ ՌԴ զորախմբի այստեղ գտնվելուց, նրանց գերխնդիրը հիմա դա է, ամեն գնով հեռացնել ռուս զինվորին այստեղից: Ուղղակի պետք չի մոռանալ, որ երկրի բանակը եկավ կանխելու արցախահայության կոտորածը եւ ում շնորհիվ է այսօր Արցախում խաղաղություն: Նրանց նավերը երբեք չեն բարձրանա մեր լեռները, պատմությունից քաղած դասերը պետք չի այդքան արագ մոռանալ», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: