Ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չե՛ք կարող ախտորոշել. Վերմիշյանի փաստաբանը կոչով է հանդես եկել
ՆերքաղաքականՔաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ գրում է. «Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ եւ տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել»:
Որպես հետգրություն` Կոչուբաեւն ընդգծել է. «Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի»: