Թարգեք էլի էդ անկապ ու արդեն սպառված թեզերը շրջանառել, անլրջանում եք. Բաբայան
Ներքաղաքական«Շատ հետաքրքիր ա էդ որ որոշ գործիչներ ասում են երկրում իշխանություն չկա, իրենք իրենց են խաբում, թե՞ ժողովրդին: Մեկդ հարցրեք էլի՝ էդ որ երկրում իշխանություն չկա, բա ո՞վա մարդկանց ձերբակալում ու կալանավորում, ո՞ւմ հրահանգներն են կատարում պետական համակարգում: Չէ դուք հարցրեք, որ երկրում իշխանություն չկա, բա ո՞վա էս երկիրը հասցրել էս աղետալի վիճակի ու շարունակում իր օրակարգով շարժվել կամ եթե իշխանություն չկա, բա ի՞նչ կա: Եթե իշխանություն չի լինում,լինում է անիշխանություն,բայց մեր երկրում անիշխանություն հաստատ չկա: Էլ ավել բան չեմ ուզում էս մասով ասել, բայց դե արդեն տհաճ ա: Ասեք կա մեկ մարդու իշխանություն, մի բան ասեք, բայց որ ասում եք՝ իշխանություն չկա, արդեն զավեշտալի է: Թարգեք էլի էդ անկապ ու արդեն սպառված թեզերը շրջանառել,անլրջանում եք», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: