⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ «ՋԵՆԹԼՄԵՆՆԵՐԸ» Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ. ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյան Պարո՛ն, մենք մատաղացու չենք…ԱՀ ԱԺ նախկին պատգամավորի դիպուկ պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. Լրագրողը փակագծեր է բացում, իսկ փաստաբանը` պնդում Պետք է հրաժարվենք պետական ինստիտուտների արեւմտաեվրոպական մոդելից Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան Կ՚աղօթեմ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին իրենց արիւնը թափած նահատակ հայորդիներուն համար Որո՞նք են առողջության համար կանոնավոր պանիր ուտելու օգուտները Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր


Ովքեր են կանգնած արգելոց-թանգարանում նկարահանված պոռնոսկանդալի հետեւում. պատմաբանը հորդորում է լրջանալ

Մշակութային

Այն, որ Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում, համացանցում լայն քննարկման առարկա է դարձել: Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Իրավունքի» հետ զրույցում նշել է, որ ընդամենը երեկ է տեղեկացվել դրա մասին եւ արդեն իսկ դիմել է վերադասին` ոստիկանությանը դիմելու եւ դեպքի առթիվ ծառայողական քննություն իրակնացնելու համար: Ընդ որում՝ Մ. Բադալյանը չի բացառել, որ այս աղմուկը հնարավոր է կոնկրետ իր դեմ ուղղված միտում ունի: Մինչդեռ պատմաբան ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս ամենը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում եւ հորդորում սոցցանցերում թեմայի շուրջ զվարճացողներին ու զայրացողներին հարցին այդպես մակերեսային չմոտենալ:

- Պարոն Պետրոսյան, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ պետք չէ այս թեմային մակերեսային մոտենալ:

- Այն, ինչ արել են երկու օտարերկրացի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, կարող էր լինել ամենաթանկանոց հյուրանոցում կամ ամենաաղքատ խրճիթում: Հետեւապես, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր ընտրված հենց «էրեբունի» թանգարանը: Ըստ էության, դրանով փորձ է արվել նսեմացնել, անլրջացնել այս թանգարանի եւ մեր պատմամշակութային արժեքների դերն ու նշանակությունը, որը կա միջազգային հարթակներում: Ավելին՝ չեմ բացառում, որ հրապարակված տեսանյութի «հերոսներին» լավ վճարել են դրա համար: Ակնհայտ է, որ այդ տեսանյութը հրապարակվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար:

- Ձեր գնահատմամբ՝ ով կամ ովքե՞ր կարող էին կանգնած լինել այս ամենի հետեւում: Ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու անարգելը մեր պատմամշակութային արժեքները:

- Այն, որ մենք բնիկներ ենք, թուրքերին ու ադրբեջանցիներին ապացուցելու եւ հիմնավորելու կարիք չկա, որովհետեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն՝ իր ունեցած պատմամշակութային մնայուն արժեքներով արդեն իսկ փաստում է, որ նրանցից հազարավոր տարիներով հին ենք: Սա գիտի նաեւ ամբողջ աշխարհը, ինչը հենց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում է անլրջացնել: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենն իրենց կազմակերպածն է: Պետք է խնդիրը դիտարկել ավելի խորը եւ գլոբալ առումով:

- Բայց թանգարանի տնօրենը մեր հետ զրույցում նշել է, թե չի բացառում, որ սա կարող է ուղղված լինել իր անձի դեմ, որովհետեւ նման նախադեպ էլի է եղել, երբ փորձել են ցեխ շպրտել իրենց գործունեության վրա:

- Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն այն մարդն է, ով տարիների իր գործունեությամբ՝ գիտականորեն ապացուցում է հայերը դեռեւս վաղնջական ժամանակներից ապրում ու արարում են այս տարածքում: Նա ազգային մտածելակերպ ունեցող մարդ է: Չեմ բացառում, որ դրա համար էլ փորձ է արվում Միքայել Բադալյանին չեզոքացնել: Մինչդեռ նա կարողանում է այս ուղղությամբ աշխատել նաեւ տարբեր արտասահմանյան կառույցների հետ եւ մեր բազմադարյա պատմությունը փաստագրված ներկայացնել աշխարհին: Ի դեպ, նաեւ ասեմ, որ Միքայել Բադալյանի վաստակը չի սահմանափակվում միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանով: Նա շատ լուրջեւ  կայացած գիտնական է, ով զբաղվում է պեղումներով դեռեւս ուսանողական տարիներից: Միքայել Բադալյանի ներդրումը շատ մեծ է հատկապես Օձաբերդի պեղումների հետ կապված:

- Միքայել Բադալյանը նաեւ շեշտել է, որ, ըստ էության, իրեն շանտաժի են ենթարկել, զանգել են եւ ասել, որ առաջարկում են այդ տեսանյութը չհրապարակելու դիմաց, որպեսզի ինքը հարի ինչ-որ քաղաքական ուժի: Նա մերժել է, ինչից հետո էլ տեսանյութը մի քանի ժամ հետո հրապարակվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական ուժի մասով այդքան էլ լուրջ չեմ վերաբերում: Կարծում եմ՝ ինչ-որ մեկը  փորձել է կա՛մ առիթից օգտվել եւ շանտաժ անել, երբ արդեն իսկ այդ տեսանյութը հրապարակված էր, կա՛մ դրանով սլաքները միտումնավոր շեղում են, որպեսզի մեղադրանքներ չուղղվեն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլ մեր երկրի ներսում փնտրեն մեղավորներ: Շատ հավանական է, որ նման զանգ ու առաջարկ եղել է, իրական մեղավորների վրայից հետքը մաքրելու համար:

- Եթե անկեղծ լինենք, տպավորություն է, որ հանրային լայն շրջանակները ոչ թե մեղավորներ են փնտրում, ոչ թե անհանգստացած են պատմահնագիտական թանգարանի հեղինակությամբ, այլ հետաքրքրված են զուտ հայկական նման մասշտաբի պոռնոսկանդալով…

- Պոռնոտեսանյութերով  հետաքրքրվելու փոխարեն՝ առաջարկում եմ առերեսվել մեր պատմահնագիտական արժեքներին՝ այցելելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշտապես այցելում են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ աշակերտներ: Թանգարանը բացառապես շնորհիվ Միքայել Բադալյանի աշխատասիրության՝ այսօր շատ ավելի բարվոք է, ավելի կազմակերպված եւ դրական փոփոխություններն, ուղղակի, ակնհայտ են: Էլի եմ ասում՝ ուղղակի համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի լարած թակարդն էր, որպեսզի միջազգային հարթակներում կարողանան ամեն կերպ Հայաստանի դերը նսեմացնել, ինչի համար պատմահնագիտական նշանակության թանգարանն  անլրջացնում են, իսկ ազգային մտածելակերպ ունեցողներին՝ վարկաբեկում: Թույլ չե՛նք տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Telegram: https://t.me/iravunk

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ «ՋԵՆԹԼՄԵՆՆԵՐԸ»Դաշյանի և Սպերցյանի գոլերը` Իռլանդիայի դեմ խաղում. տեսանյութՍգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ. ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ ԴանիելյանՊարո՛ն, մենք մատաղացու չենք…ԱՀ ԱԺ նախկին պատգամավորի դիպուկ պատասխանը Լևոն Տեր-ՊետրոսյանինՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. Լրագրողը փակագծեր է բացում, իսկ փաստաբանը` պնդումՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իռլանդիայի դեմ խաղումՊետք է հրաժարվենք պետական ինստիտուտների արեւմտաեվրոպական մոդելիցԵռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն ՄխիթարյանԿ՚աղօթեմ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքին իրենց արիւնը թափած նահատակ հայորդիներուն համարՈրո՞նք են առողջության համար կանոնավոր պանիր ուտելու օգուտներըՎերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրերՏեսաֆիլմի պրեմիերա․ 44օրյա պատերազմ վավերագրողները. ԶինուժՈ՞վ է խանգարում ՔՊ-ին ու Նիկոլին՝ հետևելու Լևոն Տեր-Պետրոյսանի բարի օրինակին ու հեռանալ՝ տալով Հայաստանին իրական շանս՝ չդառնալու թուրքի համհար.Armenian info«Անդադար աղոթում եմ երկրիս համար». ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆՌուսաստանը Հայաստանի հետ միասին սգում է 2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունԴադարեք օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ․ Սամվել Մարտիրոսյան «Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին». ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՄենք թույլ չենք տա, թշնամին նորից մեզ համար սպառնալիք ստեղծի․ ԱլիևԳերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ»Դոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. ՊուտինԻնչու՞ է օգտակար հալվեի հյութըՈրոնք են գլխացավի ամենավտանգավոր տեսակներն ու որ դեպքերում են դրանք ի հայտ գալիսՔանի մեր ազգի ներսում ամեն ինչի պատճառների մասին խոսելը մոդա չի դարձել, որքան էլ փաստեր թվարկենք, լաց ու կոծ անենք, ոչինչ չի փոխվի:Մի ողջ սերունդ զոհվեց հանուն նեռի իշխանության պահպանման և մինչ օրս անգամ միասնական ցուցակով էդ սերնդի անունները չհրապարակեցին.նարեկ ՍամսոնյանԿրեմլը մեկնաբանել է միջուկային զենք օգտագործելու մասին Մեդվեդևի հայտարարությունըԱնախորժ իրավիճակներից խուսափելու համար Եռաբլուր չգնացինք. Աղազարյան (Video)Ռուսաստանն իրավասու է կիրառելու միջուկային զենք, եթե դա անհրաժեշտ համարի.Դմիտրի ՄեդվեդեւՀԱՊԿ-ից պարզաբանել են, թե ինչու չեն հանդիպել տանիսլավ Զասն ու Նիկոլ ՓաշինյանըԲերդում սկսվեցին կալանավորումները.Սևադա ՂուկասյանՄահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս ՄոիսեեւըՈւկրաինացի զինվորականները վախենում են հրաձգության մեջ մտնելուց. Ռիա ՆովոստիՍահմանների ու քարտեզների վերանայման փորձերը կձախողվեն․ Թուրքիան փորձում է օգտվել այս խառն իրավիճակիցԼուծումը մեկն է` ազատել երկրի իշխանությունը հակահայ դրածոներից. ԳեւորգյանԻրանը սխալ է համարում Ուկրաինային զինելըOդից սնարյադներ էին իջնում, վառված մեքենաներ, կամազներ, դիակներ...Պատերազմի դեմքը այն վերապրած հերոսի շուրթերովԿան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս Ադրբեջանում են, շուրջ 80 անձ բռնի անհայտացման է ենթարկվելՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐՀունաստանին Թուրքիայի դեմ աջակցում է ողջ Եվրոպան. Հունաստանի վարչապետՕդի ջերմաստիճանը կբարձրանաՀունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանԲաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը․ ԱԽ քարտուղարԵ՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարության արձագանքըՈ՞վ կլինի ՀՀ արդարադատության նոր նախարարը (տեսանյութ)Մտածում են՝ ոնց քամակը պահեն, գնանք մա՞ս կազմենք Հայաստանը հանձնելուն․ Սեյրան ՕհանյանԿոչ ենք անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել ելման դիրքեր. ԱՄՆ ՊետդեպՄեկ եվրոն գնվում է 385 դրամ նվազագույն փոխարժեքով, վաճառվում՝ 400 դրամով․ տարադրամի փոխարժեքներըԿեսգիշերը Եռաբլուրում. Ֆոտոշարքը «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե ԶարգարյանիՈվքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում. Բաքվի արձագանքը«Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան». Ադրբեջանի ԱԳՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
$ = 409.82 = 394.53 = 7.05