Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը

Մանկապղծության արարողակարգ Մատենադարանո՞ւմ

Մշակութային

Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովի նախագահ՝ պարոն Ալեն Սիմոնյանին 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ պարոն Վահրամ Դումանյանին

ՀՀ Գլխավոր դատախազ՝ պարոն Արթուր Դավթյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ պարոն Արման Թաթոյանին

Մեծարգո պարոնայք, 

Հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց մի ցուցահանդես, որը տևելու է մինչև հոկտեմբեր և ապտակ է հայ դարավոր մատենագրությանը, համաշխարհային գրքարվեստին ու նաև հայ ազգին: 

Ինչպես հայտնում է Մատենադարանի կայք-էջը, «ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձերագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է»: Ցուցահանեսը ներկայացված է "Երկխոսություն" խորագրով, իսկ հեղինակն է Բրուսելում բնակվող լիբանանահայ Ժան Պողոսսյանը։ Ցուցահանդեսի  համադրողն է «իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան»: 

Երևույթը հիրավի աննախադեպ է:

Այո, ցուցահանդեսի առանցքում գիրքն է, սակայն հայ ժողովրդի գրավոր հուշարձանների մայր տաճարում «երկխոսության» են բռնվել ժամանակի և վայրենու ճիրաններից փրկված ձեռագիր ու հնատիպ մատյանները  և Ժան Պողոսսյանի ձերքով … այրված ու մոխրացած տասնյակ գրքեր:
 
Պետք է նշենք հետևյալը․ թե՛ մինչ 1920 թվականը Սուրբ Էջմիածնում, որի կազմում էր Մատենադարանը, թե՛ Խորհրդային շրջանում, երբ այն առանձնացվել էր Եկեղեցուց ու ստացել հին մատենագրության Գիտահետազոտական Ակադեմիական Ինստիտուտի կարգավիճակ, թե նորանկախ Հայաստանում, երբ դարձավ երևանյան թանգարան, նման ցուցահանդես չի եղել։ Որովհետև Մատենադարանը Գրքի Փրկության և Ուսումնասիրման տաճար էր, և ոչ՝ մի նորօրյա Օսվենցիմ, ուր կարող են այրվել նաև գրքերը։ Մի ցուցադրություն, որի շրջանակներում օ՛ր չի անցնում, երբ օտարերկրյա զարմացած զբոսաշրջիկները՝ Նորվեգիայից, Ռուսաստանից, Գերմանիայից և տարբեր այլ երկրներից, իրենց զայրույթը չհայտնեն երբեմնի կիրթ հայերին՝ նման վայրենության պատճառով։   

Անշուշտ հայ մատենագիրները` գիտակցելով գրքի հոգևոր ու պատմական արժեքը, դարեր ի վեր, մշտապես մշակում էին մագաղաթների ու թղթերի էջերը հատուկ նյութերով, որպեսզի երկարացնեն գրքի կյանքը: Արդյունքում գրքերը հաճախ գրեթե չէին վնասվում թե’ տևական ժամանակ ջրի տակ գտնվելուց, թե հրդեհված տարածքներում։ Ու մենք պետք է հազա՜ր փառք տանք այդ բանի համար մեր մատենագիրներին՝ ազգին և աշխարհին այսչափ գրագետ ծառայության համար: 

Սակայն նաև պետք է մերժենք և պատժենք նորօրյա նախաձեռնության հեղինակներին ու կատարողներին։  

Քանզի այսօր Պողոսսյանի «արվեստի գործերը»” գտնվում են Մատենադարանի գրեթե բոլոր սրահներում, միջնադարյան ձեռագրերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա` կիսելով միևնույն ցուցափեղկերը ապակու տակ: Եվ ի՞նչ իմանանք, թե ինչպիսի՞ վարակների աղբյուր կարող են հանդիսանալ այդ «արտօբյեկտները», քանի որ ոչ մի գիտական հետազոտություն երբևիցէ չի անցկացվել այդ առիթով։  Չի անցկացվել նաև ֆաշիստական երկրներում, ուր գիրք այրելը ընդունված քաղաքական գործելակերպ էր։ 

Ու հարց է ծագում․ որո՞նք են եղել, ի վերջո, տնօրինության կողմից սահմանված նախապայմանները, համաձայն որոնց կատարվել է սույն ցուցահանդեսի ընտրությունը: Արդյո՞ք Պողոսսյանի արտերկրում ցուցադրված լինելը կամ մի քանի գործ վաճառելը բավարար պայման էր հանդիսացել: Բավական էր պարզապես վառել եւ հատուկ նյութերով մշակել մի քանի տասնյակ գրքեր, գտնել մի «խորը-փիլիսոփայական» խորագիր, և ահա՝ Մատենադարանի ցուցասրահի դռները լայնորեն բացվել են այս վայրենի գաղափարի դիմա՞ց: Փաստորեն, Մատենադարանի տնօրինության կողմից սահմանված նշաձողը բավականին հասանելի է ցանկացողի համար, ու վաղը ոչ ոգ չի զարմանալու, եթե ցուցափեղկերում ներկայացվի նաև զուգարանի՞ թուղթը։ Ինչ կա որ․ էլի՛ թուղթ է։  

Անշուշտ, մեզ պատասխանելու են, թե «դուք ժամանակակից արվեստից գլուխ չեք հանում»: Ենթադրենք՝ չենք հասկանում, ու հենց «չհասկացողների» համար է ստեղծված Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Մի թանգարան, որը ժամանակակից իրակա՛ն արվեստի հավաքածոի տեր է՝ ու երբեք չի՛ պղծել իր սրահները՝ տգիտության նման նմուշներով։
 
Եկեք փորձենք հասկանալ․ ինչո՞ւ են որոշ մարդիկ նույնականացնում ժամանակակիցն ու վայրենականը․ չէ՞ որ հակառակը պետք է տեղի ունենար։ Մինչդեռ ժամանակակից արվեստի գործի եւ բարոյական հրամայականի սահմանի բիրտ խախտման օրինակ է հանդիսացել Վենետիկի 58րդ Բիենալեի շրջանակներում շվեյցարացի արվեստագետ Քրիստոֆ Բյուխելի ներկայացված նմուշը՝
«Բարկա Նոստրա»”ժանգոտած նավը, որն ընդամենը չորս տարի առաջ՝ 2015-ին, խորտակվել էր  Միջերկրականի ջրերում` իր հետ տանելով 800 հոգուց ավելի մարդկանց կյանքեր, որոնք մնացել էին նավի տարածքներում և աճյունները  հանվել էին նավի հետ միասին ծովի հատակից։  Այսպիսով մեր ժամանակների ամենամահաբեր նավաբեկությունը` մարդկանց տառապանքն ու մահը, դարձել էր ժամանակակից արվեստի օբյեկտ: Վենետիկի նախորդ Բիեննալեի մասնակիցն էր պարոն Պողոսյանը՝ իր այրված գրքերի ցուցանմուշներով, ու փաստորեն հող նախապատրաստեց այսօրինակ պիղծ ցուցադրության համար։ Մի գուցե մենք պետք է պատրա՞ստ լինենք, որ վաղը Մատենադարանի ցուցասրահներում տեղ են գտնելու դիահերձերանի՞ «ցուցանմուշները»։ Տրամաբանական է՝ «պողոսյանական արվեստի» տրամաբանության ներքո։   

Մեր պատմությունը մեր գրքերն են, իսկ ակնածանքը պատմության նկատմամբ կարելի է նույնացնել գրքի հանդեպ հարգանքի հետ, որը հայերի մոտ մի ամբողջ մշակույթ է։ Դժվար թե գտնվի աշխարհում մեկ այլ երկիր և ազգ, որի գրավոր հուշարձանների փրկության համար ժողովուրդը վտանգի ենթարկեր սեփական կյանքը։ Բազմաթիվ են հիշատակումները, երբ հայերը փրկել են գրքերը  սրից, ջրից և այդ նույն հրից, որը Պողոսյանի համար արհեստի գործիք է։ Մինչ այժմ Մատենադարանի պահոցներում և ցուցասրահներում ներկայացվում են մատյաններ, որ հրաշքով են փրկվել, հայրենասեր հայերի շնորհիվ գնվել աճուրդներից ու վերջապես հասել Մատենադարան։ Որի մասնագետների անձնվեր ջանքերի շնորհիվ վերակենդանացել են, շարունակել ապրել ու ծառայել որպես վկա՝ մեր և այլ ազգերի անցյալի, որպես հոգեւոր սնունդ մարդկության համար։ 

Այրված գրքերի ցուցահանդեսը մեր ազգի սուրբ սրբոց Մատենադարանում խարան է՝ բոլորիս համար։ Եվ մանկապղծության դրսևորում, քանի որ միամիտ ուսուցչուհիները բերում են անմեղ մանուկներին Գիտելիքի մի հաղորդության, իսկ փաստորեն ստացվում է՝ մանկապղծության արարողակարգի։ Քանզի մանկապղծությունը պետք չէ դիտել նեղ սեռական ոլորտում․ դա երեխայի հոգևոր աշխարհի խաթարումն է, ուր չարն ու բարին խառնվում ու մեկտեղվում են, այն էլ՝ նույն թանգարանային ցուցափեղկում։Ուստի կարծում ենք, որ նման ցուցադրությունը, ուր անգամ նշված չէ տարիքային նշաձողը,պետք է լուրջ քննության առնվի։ 

Ուստի մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ու պահանջում ենք, որպեսզի այս սրբապիղծ «Երկխոսությունը» անհապաղ դադարեցվի, իսկ հայոց պետության նշված մարմինները կատարեն Գրքի հանդեպ նման վայրագության նախաձեռնողների նկատմամբ կադրային որոշում, որը երաշխիք կհանդիսանա, որպեսզի նման նախադեպը երբևիցե չկրկնվի»։  



2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода