Գյումրիում հակառուսական ակցիա է, ոստիկանները մասնակիցներից շատ են
ՆերքաղաքականԳյումրու կենտրոնական երկաթուղային կայարանի դիմաց այսօր տեղի է ունեցել հակառուսական ակցիա, ընդ որում՝ արտասահմանցիների մասնակցությամբ: Հատկանշական է այն, որ ակցիայի մասնակիցներից ավելի շատ ոստիկանություն կար, իսկ գյումրեցիների կողմից ակցիայի մասնակիցներն արժանացան միմիայն ամոթանքների:
Ակնհայտ է, որ աշնանը նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ՝ ամեն կերպ փորձ է արվում հակառուսական տրամադրությունները հասցնել գագաթնակետին եւ պատահական չէ, որ նման ակցիաների հիմք դրվում է հենց Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Թերեւս չարտոնված ակցիայի հանդեպ, այն էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից կազմակերպված, նման հանդուրժողականությունն իրավապահ մարմինների կողմից ցույց է տալիս, որ այս ամենը կատարվում է իշխանությունների առնվազն լուռ համաձայնությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ