Հայերը տեղ չունեն հայրենիքում. 12 ժամ պահելուց հետո՝ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է
Ներքաղաքական«Երեկ գիշեր հասա Հայաստան «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որեւէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ եւ պետք է վերադառնամ Նիդերլանդներ», - գրել է ՀՅԴ-ական ՍՅՈՒՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ եւ իր տեսաուղերձում ընդգծել. «Հայերը տեղ չունեն հայրենիքում»: